Վանաձորը[1] Հայաստանի Հանրապետության երրորդ քաղաքն է և Լոռի մարզի մարզկենտրոնը: Համայնքը գտնվում է ծովի մակերևույթից միջին հաշվով 1376 մ բարձրության վրա, Բազումի և Փամբակի լեռների հովտում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի գրեթե միջնամասում: Քաղաքային համայնքի գրաված տարածքը կազմում է 26.0 կմ2, որից 15,52 կմ2 հանդիսանում է համայնքային սեփականություն: Տարածքով հոսում են Փամբակ, Տանձուտ և Վանաձոր գետերը, ինչպես նաև Լոռի անվանմամբ հանքային ջրերի աղբյուրը: Հեռավորությունը ՀՀ մայրաքաղաք Երևանից կազմում է 120 կմ ավտոճանապարհով և 224 կմ երկաթուղային գծերով: Նախկինում քաղաքն անվանվում էր Ղարաքիլիսա՝ գոյություն ունեցող սև քարից կառուցված այսպես կոչված «սև եկեղեցու» թաթարերեն անվանմամբ: 1801թ. Վրաստանի հետ մեկտեղ Լոռին նույնպես մտնում է Ռուսական կայսրության կազմի մեջ: Հետագայում՝ 1849թ., Ղարաքիլիսան ներառվում է Երևանի նահանգի մեջ: Արևմտյան Հայաստանից ներգաղթյալների շնորհիվ, բնակավայրի բնակչության աճին զուգընթաց, Վանաձորը քաղաքային բնակավայր է դարձել 1924թ.-ից: 1935թ.-ի հունվարից վերանվանվել է Կիրովական՝ խորհրդային ականավոր պետական գործիչ Ս.Մ.Կիրովի հիշատակը հավերժացնելու նպատակով: Ներկայիս անվանումը քաղաքը ստացել է արդեն Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1992թ.-ից: Քաղաքը մեծապես վնասվել էր 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքով: Մինչև 1990-ական թվականները քաղաքը խոշոր արդյունաբերական կենտրոն էր ավելի քան 178 հազ. բնակչությամբ (1988թ.), զարգացած քիմիական ու մեքենաշինական գործարաններով, թեթև ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններով, ջերմային էլեկտրակենտրոնով և այլն: 2021թ.-ից ի վեր, խոշորացված համայնքը կազմում են Վանաձոր քաղաքը և Գուգարք, Շահումյան և Դարպաս գյուղական համայնքները: Խոշորացված համայնքի վարչական տարածքը կազմում է 15.16 կմ2 կամ 151,600 հա: Ստորև բերված աղյուսակում ներկայացված է Վանաձոր խոշորացված համայնքի վարչական տարածքի բաշխվածությունը ըստ բնակավայրերի: 1.2. Կլիմայական պայմանները Կլիման[1] լեռնային, մայրցամաքային է՝ ցուրտ ձմեռներով և զով ամառներով: Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին 18.70C, հունվարին՝ -2.50C, միջին տարեկանը՝ 8.30C: Օդի բացարձակ առավելագույն ջերմաստիճանը՝ 370C, բացարձակ նվազագույնը՝ -29.80C: Քամիների միջին տարեկան արագությունը՝ 2.1 մ/վ, համեմատաբար հողմառատ հունվար ամսվա միջին ցուցանիշը՝ 3,1 մ/վ: Մթնոլորտային ճնշումը միջին հաշվով 862 հՊա (646.5 մմ Hg) է: Օդի հարաբերական խոնա­վու­թյունը տարվա ընթացքում 69-ից 74 տոկոսի սահմաններում է: Բուսա­կանու­թյան համար խոնա­վության պայման­ները բարենպաստ են: Համայնքում տեղումների տարեկան միջին քանա­կն է 567 մմ, ընդ որում տեղումների մեծ մասը գրանցվում է տարվա տաք ամիս­ներին՝ հունիսին 61 մմ օրական առա­վելա­գույնով: Ջեռուցման շրջանի տևողությունը 195 օր (հոկտեմբերի 17-ից մինչև ապրիլի 29-ը), օդի հաշվարկային ջերմաստիճանը՝ -160C  (98% ապահովվածություն), միջին ջերմաստի­ճանը ջեռուցման շրջանում՝ +1.00C :

Image