|
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ |
ք. Վանաձոր |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ (ՄԱՐԴ) |
131․656 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՑ (ԿՄ) |
120 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ (ՀԱ) |
151,600 |
|
ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԸ ԾՈՎԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻՑ (Մ) |
1376 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
|
|
ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿՈԴ |
(+374)322 |
|
ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻ ՀԱՍՑԵՆ |
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
|
Տաշիր-Ձորագետի շրջանը և հատկապես Վանաձոր քաղաքի տարածքը հարուստ են մեծ ու փոքր հնագիտական հուշարձաններով («Թագավորանիստ», «Մաշտոցի բլուր», «Քոսի ճոթեր»), բրոնզե դարի և վաղ երկաթի դարաշրջանի (մ.թ.ա. lll հազարամյակ) դամբարաններով: Այստեղ ծաղկում է ապրել խեցեգործությունը, զարգացել է մետաղագործությունը: Բնակավայրի մասին միջնադարից մեզ հասած շատ տեղեկություններ չեն պահպանվել: Միակ հետքը Վանաձորի կիրճում գտնվող Պապանի գյուղն է: Գուգարքի հետ միասին՝ Վանաձորի տարածքում գտնվող բնակավայրը մ.թ.ա. ll դարում եղել է Մեծ Հայքի, իսկ մ.թ. X դարում՝ Կյուրիկյան թագավորություն կազմի մեջ: Ենթադրվում է, որ Ղարաքիլիսա (Սև եկեղեցի) անունը թաթարական է, տրվել է Xlll դարի սկզբներին Վանաձորի հյուսիսային բլրի վրա գտնվող սև քարից կառուցված եկեղեցու անունով: 1801թ. Վրաստանի հետ Ռուսաստանին է անցնում նաև Լոռին, և Ղարաքիլիսան դառնում է սահմանային զորակայան: 1849թ. Ղարաքիլիսան Երևանի նահանգի մեջ էր: 1870թ. Դիլիջան-Ղարաքիլիսա-Ալեքսանդրապոլ ճանապարհի, իսկ 1899թ. Թիֆլիս-Ղարաքիլիսա-Ալեքսանդրապոլ երկաթուղու, կայարանի, փոստատան և իջևանատների կառուցումը նպաստեց գյուղաքաղաքի ձևավորմանն ու զարգացմանը: 1812թ. Եվրոպացի ճանապարհորդներ Ջեյմս Մորիերը և Ռոբերտ Հերփորթը տեսել են փայտե, հողածածկ տներով մի խղճուկ գյուղակ: Իսկ 1829թ. Ղարաքիլիսա եկած Խաչատուր Աբովյանը վկայում է, որ այստեղ հազիվ 500-600 բնակիչ կար, որոնք գաղթել էին Երևանից: Հետագայում Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, Ղարաքիլիսայում բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանի Կարս, Արդահան, Բայազետ, Էրզրում քաղաքներից գաղթած մի քանի հարյուր հայ ընտանիքներ: Նախախորհրդային շրջանում այստեղ գործել են եկեղեցական, ծխական (հիմնվել է 1853թվականին), օրիորդաց (1879), պետական երկդասյա ռուսական (1897) և ռուս պաշտոնյաների երեխաների (1908) դպրոցներ: Վանաձորը քաղաքային բնակավայր է 1924թվականից: 1929-1930թվականներին կազմվել է Ղարաքիլիսայի (հետագայում՝ Կիրովական, այնուհետև Վանաձոր) առաջին հատակագիծը (ճարտարապետներ՝ Կարո Հալաբյան, Միքայել Մազմանյան, Գևորգ Քոչար), որով նախատեսում էր քաղաքի տարածքն ընդլայնել արևմտյան և արևելյան ուղղություններով՝ Դիմաց թաղամասում: Մինչև 1935թ. կոչվել է Ղարաքիլիսա: 1935թ. հունվարին Հայկական ԽՍՀ Կենտգործկոմի նախագահությունը որոշում է հեղափոխական Սերգեյ Միրոնովիչ Կիրովի հիշատակը հավերժացնելու նպատակով քաղաքը վերանվանել Կիրովական: 1939թ. գլխավոր հատակագծով (ճարտարապետներ՝ Ն. Զարգարյան, Ա. Մինասյան) որոշակի է դարձել քաղաքի կերպարը՝ զարգացման նշանակալից հեռանկարներով (արդյունաբերական կենտրոն և ամառանոցային վայր): 1949թ. կազմվել է նոր գլխավոր հատակագիծ (ճարտարապետներ՝ Հ Դավթյան, Ռ. Գրիգորյան): 1950-ական թվականներին կառուցապատվել է Կիրովի անվան (այժմ՝ Հայքի) հրապարակը՝ քաղաքի վարչակառավարչական կենտրոնը: 19-րդ դարում քաղաքում եղել է երկու եկեղեցի՝ կառուցված 1831թվականին (1828թ. երկրաշարժից քանդված հին եկեղեցու տեղում) և 1895թ. (ռուսական եկեղեցին): 1978թ. քաղաքում գործել են արդյունաբերական 27 ձեռնարկություններ: Այդ ժամանակաշրջանի արդյունաբերության առաջատարը Ալեքսանդր Մյասնիկյանի անվան քիմիական գործարանն էր: Ժամանակին քաղաքի խոշոր ձեռնարկություններից են եղել քիմիական մանրաթելերի, ճշգրիտ հաստոցների, «Ավտոգենմաշ», «Ավտոմատիկա» գործարանները, տրիկոտաժի, կահույքի, կարի արտադրական միավորումները: «Պոլիմերսոսինձ» գիտաարտադրական միավորումն իր բնագավառի առաջատար գիտական կենտրոններից էր: Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս մեծ համբավ են ունեցել այն ժամանակ Կիրովականի կահույքի, մորթու-մուշտակի, կարի ֆաբրիկաները, «Լոռի» հանքային ջրերի գործարանն ու թեթև արդյունաբերության այլ ձեռնարկություններ: 1992թ. քաղաքը կոչվում է Վանաձոր: Այն Հայաստանի Հանրապետության երրորդ քաղաքն է (80000 բնակչություն՝ 2017թ., իսկ 1988թ.-ին՝ 178000), Լոռու մարզկենտրոնը: Այսօր քաղաքը մեծամասամբ հաղթահարել է 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքները և թևակոխել է զարգացման նոր փուլ: Այժմ քաղաքը զարգացման երկրորդ շունչն է առնում: Վանաձորում գործում են 6 բուհ, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, 13 մարզադպրոց, ընդհանուր առմամբ 19 մշակութային հիմնարկներ՝ երաժշտական դպրոցներ, արվեստի դպրոցներ, երգչախմբեր, մշակույթի տներ, թատրոններ, թեթև արդյունաբերական ձեռնարկություններ և այլն: |
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Լոռու մարզկենտրոն Վանաձորը գտնվում է Հայաստանի հյուսիսային մասում: Զբաղեցնում է 2599,33հեկտար մակերես՝ Փամբակի և Բազումի լեռների հովտում:
Հեռավորությունը Երևանից ավտոմոբիլային ճանապարհով 125կմ է, երկաթգծով՝ 224կմ: Ծովի մակերևույթից բարձր է 1376մ: Քաղաքի միջով հոսում են Փամբակ, Տանձուտ և Վանաձոր գետերը:
Վանաձորը տարածքային վարչական կենտրոն է, տրանսպորտային հանգույց՝ այստեղով են անցնում Երևան-Թբիլիսի երկաթգիծը, ինչպես նաև միջպետական կարևորագույն ավտոճանապարհներ:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
| Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ) | 567մմ |
| Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C) | -2,50C |
| Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C) | +18,70C |
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
| 1. Նախկին (ՀԽՍՀ) վարչական շրջանի անվանումը | Կիրովական /1935թ./ |
| 2. Համայնքի հեռավորությունը՝ | |
| 2.1) մայրաքաղաքից (կմ) | 120 |
| 2.2) մարզկենտրոնից (կմ) | 0 |
| 2.3) պետական սահմանից ուղիղ գծով (կմ) | 106,8 և 87,5 |
| 2.4) նախկին շրջկենտրոնից (կմ) | 0 |
| 2.5) միջպետական նշանակության ավտոճանապարհից (կմ) | - |
| 2.6) երկաթուղային կայարանից (առկայության դեպքում) (կմ) | առկա է |
| 4. Համայնքի բարձրությունը ծովի մակերևույթից (մ) | 1376 |
| 5. Համայնքի վարչական տարածքը (քառ. կմ/հա) | 151,600 |
| 6․Սահմանակից համայնքների անվանումները | Սպիտակ, Ազնվաձոր, Արջուտ, Բազում, Լեռնապատ, Փամբակ |
| 7. Համայնքապետարանի էլեկտրոնային փոստի հասցեն | [email protected] |
| 8. Համացանցային պաշտոնական կայքի հասցեն | vanadzor.am, cmis.vanadzor.am |
| 9. Համայնքի ղեկավարի հեռախոսահամարը | 060 650 040; (0322)22648 |
| 10. Համայնքապետարանի հեռախոսահամարը | 060 650 717; (0322)41100 |
| 11․Համայնքի հեռախոսային կոդը | (+374)322 |
| 12․Համանքում փոստային բաժանմունքի առկայությունը (այո, ոչ) | այո |
| 13.Համայնքապետարանի փոստային դասիչը | 2001 |
| 14.Հաստատված գլխավոր հատակագծի առկայությունը | այո 2025թ |
| 15. Քաղաքացիների սպասարկման գրասենյակի առկայությունը (այո, ոչ) | այո |
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
| 2025թ. | |
| 1. Մշտական բնակչության թվաքանակը | 131․656 |
| 2. Գրանցված ծնունդների քանակը | 1300 |
| 3. Մահացության դեպքերի քանակը | 424 |
| 4. Ամուսնությունների քանակը | 522 |
| 5. Ամուսնալուծությունների քանակը | 163 |
| 6. Տնային տնտեսությունների թիվը | 17975 |
| 7. Ընտանեկան նպաստ ստացող տնային տնտեսությունների քանակը | 1746 |
| 8. Կենսաթոշակառուների քանակը | 26284 |
| 9. Հաշմանդամություն ունեցող անձանց քանակը | 8446 |
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
| 2025թ. | |
| 1. Գրադարանների քանակը | 1 մասսայական և 3 մանկական |
| 2. Արվեստի դպրոցների քանակը | 4 |
| 3. Երաժշտական դպրոցների քանակը | 5 |
| 4. Նախադպրոցական հիմնարկների քանակը | 23 |
| 5. Հանրակրթական դպրոցների քանակը |
Ընդ. 30 հիմնական՝ 20, միջնակարգ՝ 6, ավագ՝ 4, Բնագիտական առարկաների մասնագիտացված՝1 |
| 6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների քանակը | |
| 7. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների քանակը | 5 |
| 8. Բարձրագույն ուսումնական հաստատությունների քանակը | 6 |
| 9. Մարզադպրոցների քանակը /համայնքային ենթակայության/ | 11 |
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
| 2025թ. | |
| 1. Համայնքի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը (մ2) | 1,760,761 |
| 2. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր թիվը | 1065 |
| 3. Բնակելի տների (առանձնատների) ընդհանուր թիվը | 8,550 |
8. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
| 2025թ. | |
| 1. Հողեր, ընդամենը (հա) | |
| 2.Գյուղատնտեսական նշանակության հողեր (հա) | 3,26 |
| 3.Բնակավայրերի ընդհանուր տարածքը (հա) | 1,905.65 |
| 4. Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը | 1399 |
| 5. Մանր եղջերավոր անասունների (ոչխար և այծ) գլխաքանակը | 591 |
| 7. Խոզերի գլուխաքանակը | 628 |
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
| 1. Էլեկտրական ենթակայանների քանակը | 275 |
| 2. Համայնքում գազիֆիկացման առկայությունը (այո, ոչ) | այո |
| 3. Համայնքում աղբավայրի առկայությունը (այո, ոչ) | ոչ |
| 4. Գերեզմանատան առկայությունը համայնքում (այո, ոչ) | այո |
| 5. Համայնքային ենթակայության ճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ) | 220կմ |
| 6. Կոմունալ և ճանապարհաշինական տեխնիկայի առկայությունը | |
| 6.1 Ինքնաթափ բեռնատար մեքենաների քանակը | 10 |
| 6.2 Էքսկավատորների քանակը | 2 |
| 6.3 Թրթուրավոր տրակտորների քանակը | 4 |
| 6.4 Գրեյդերների քանակը | – |
| 6.5 քանակը | – |
| 6.6 Աղբատար մեքենաների քանակը | 10+1 |
| 6.7 Բազմաֆունկցիոնալ կոմունալ մեքենաների քանակը | 2 |
| 6.8 Վակումային փոշեկուլ մեքենաների քանակը | 1 |
| 6.9 Ավտոաշտարակների քանակը | 1 |
| 7. Համայնքի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ) | 17,478կմ |
| 8. Համայնքի տարածքում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերի առկայությունը (այո, ոչ) և դրանց քանակը | բանկ՝ 12, մասնաճյուղ՝17 |
| 9. Ներհամայնքային երթուղիների առկայությունը (այո, ոչ) | այո |
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
| Ընդունված բյուջե | Փաստացի | |
| 1.Ընդամենը եկամուտներ | 4381206,1 | 4575993,5 |
| 2. Հարկային եկամուտներ, ընդամենը այդ թվում` |
940690,0 | 921450,9 |
| 2.1 գույքային հարկեր անշարժ գույքից | 129690,0 | 232987,6 |
| 2.2 գույքահարկ փոխադրամիջոցների համար | 811000,0 | 688463,3 |
| 3. Պաշտոնական դրամաշնորհներ, ընդամենը | 2905908,1 | 2906061,4 |
| 3.1 դոտացիա | 2901332,5 | 2901485,8 |
| 3.2 սուբվենցիա | 4575,6 | 4547,6 |
| 4. Մուտքեր հողի օտարումից | 2256338,6 | 682479,1 |
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր (հազ. դրամ)
| Ընդունված բյուջե | Փաստացի | |
| 1. Ընդամենը ծախսեր | 4388398,1 | 3687629,8 |
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները (հազ. դրամ)
| Ընդունված բյուջե | Փաստացի | |
| 1. Ընդամենը ֆոնդային բյուջեի եկամուտներ | 3179045,7 | 827066,6 |
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
| Ընդունված բյուջե | Փաստացի | |
| 1. Ընդամենը ծախսեր | 3504606,6 | 1065548,1 |
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
| 1.Համայնքապետարանի աշխատողների թվաքանակը, մարդ |
180 |
|
որից՝ 1.1 համայնքային ծառայողներ |
147 |
| 2. Ապարատի պահպանման ծախսերը, ընդամենը (հազ. դրամ) /ընդունված բյուջե | Փաստացի |
| 689849,9 | 587645,5 |
| 3. Ավագանու անդամների թվաքանակը | 33 |
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
| Հիմնախնդիրը | Ակնկալվող լուծումը |
| Քաղաքաշինության ոլորտ | |
| 84 վթարային շենքեր | 3-րդ կարգի վթարային բազմաբնակարան շենքերի ուժեղացում, սեյսմազինվածության բարձրացում |
| Համայնքում առկա կիսակառույց շենքեր /Տարոն թաղամաս/ | օտարում, կամ վերակառուցում |
| Վթարային հենապատեր | վերականգնում |
| Համայնքում առկա կամուրջներ | վերանորոգում |
| Հանրային զուգարանների բացակայություն | քաղաքի տարբեր հատվածներում հանրային զուգարանների կառուցում |
| Մշակույթ | |
| Գուսան Զաքարյանի անվան արվեստի դպրոց | վերանորոգում, գազաֆիկացում, գույքի ձեռքբերում |
| Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոց | դահլիճի վերանորոգում |
| Համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ (ՀՈԱԿ) | արևային պանելների տեղադրում |
| Մշակույթի տան կապիտալ նորոգում և կահավորում (Գուգարք) | սուբվենցիոն կամ պետական այլ աջակցությամբ (2026-2027թթ․) |
| Համայնքային կենտրոն | Մշակույթի և սպորտի |
| Կրթություն | |
| Թվով 2 տնակային մանկապարտեզ | շենքով ապահովում |
| Թվով 14 մանկապարտեզ | հիմնանորոգում, կոսմետիկ վերանորոգում |
| նոր մանկապարտեզի շենքի կառուցում (Շահումյան) | |
| Գյուղի միջնակարգ դպրոցի քարե շենքի կապիտալ նորոգում (Գուգարք) | 2025թ․՝ամառ |
| Կոմունալ | |
| Ներհամայնքային ճանապարհների անբավարար վիճակ | Փողոցների ասֆալտապատում՝ փողոցների ընթացիկ նորոգում կամ փողոցների կապիտալ նորոգում |
| Բոլոր ներհամայնքային փողոցների ասֆալտապատում, հանդամիջյան ճանապարհների բարեկարգում (Գուգարք)
|
աստիճանաբար՝ տարեցտարի (2026-2030թթ․) |
| Ճանապարհներ (Դարպաս) | ասֆալտապատում՝ 10կմ |
| Կոյուղատար համակարգի սպասարկում (Գուգարք) | կոյուղատար համակարգի ընդգրկում ,,Վեոլիա-Ջուր,, ՓԲԸ-ի սպասարկման տարածքում կամ, եթե հնարավոր է, այլ սպասարկող կազմակերպության ( 2026-2027․թթ) |
| Համայնքի 2-րդ մուտքի հիմնանորոգում (Շահումյան) | |
| Մայթերի անբավարար վիճակ | Մայթերի կապիտալ նորոգում |
| Գիշերային լուսավորություն | արդիականացում, էներգաարդյունավետ միջոցների կիրառում |
| Լուսավորություն (Դարպաս) | 150 լուսավորության կետ |
| Փողոցային լուսավորության ավելացում (Գուգարք) | աստիճանաբար՝ տարեցտարի (2027-2029թթ․) |
| Անձրևաջրատար համակարգի անմխիթար վիճակ | վերակառուցում արդիականացում |
| խմելու ջրագծի կառուցում (Շահումյան) | |
| Ոռոգման ցանցի վերանորոգում (Դարպաս) | 1,5կմ կիսախողովակներով |
| Տրանսպորտ | |
| Կանգառներ | Նոր կանգառների կառուցում, արդիականացում |
| Ճանապարհային երթևեկության | արդիականացում |
| Ներհամայնքային երթուղիներ | մոնիթորինգ, նոր երթուղիներ |
| Սպորտ | |
| Թվով 11 մարզադպրոցներ | դպրոցների արդիականացում, վերանորոգում/վերակառուցում, գույքի ձեռքբերում |
| Համատիրություններ և բնակարանային տնտեսություն | |
| Անբարեկարգ բակեր | բակերի բարեկարգում, արդիականացում |
| 3-րդ կարգի վթարային թիվ 3 բազմաբնակարան շենքի ամրացում (Գուգարք) | 3-րդ կարգի վթարային թիվ 3 բազմաբնակարան շենքի ամրացում (Գուգարք) |
| Բազմաբնակարան շենքերի տանիքներ | թեք և հարթ տանիքների հիմանորոգում |
| Թվով 41 չգործող վերելակներ | վերելակների վերանորոգում |
| Խաղահրապարակներ | խաղահրապարակների կառուցում, արդիականացում |
| Տուրիզմի զարգացում | |
| «Մայմեխ լեռնադահուկային համալիրի կառուցում» | կառուցում, տուրիզմի զարգացում, սպորտի զարգացում, |
| Վանաձորի կիրճի բարեկարգում | կիրճի բարեկարգում |
| «Թագավորանիստ» քաղաքի հնագիտական կենտրոնի կառուցում | թանգարանի կառուցում |
| Գործարար միջավայր | |
| Աշխատատեղերի բացակայություն | նոր բիզնեսների բացում |