01.01.0001թ

Փասադենա - Վանաձոր համագործակցության սկիզբ 1992թ

ՓԱՍԱԴԵՆԱ

Փասադենա-Վանաձոր քաղաքների համագործակցությանը սկիզբ է դրվել 1991թ-ին, երբ քույր քաղաքներ դառնալու մասին հուշագիր է ստորագրվել։ Արդեն տևական համագործակցության ընթացքում կատարվել են փոխադարձ այցելություններ, քույր քաղաքի կողմից Վանաձոր քաղաքի մանկապարտեզներում կատարվել են տարբեր ծրագրեր՝ ջեռուցման համակարգերի տեղադրում, սանհանգույցների նորոգում, անգլերենի խմբակների գործունեություն, գրենական պիտույքների, խոհանոցային պարագաների տրամադրում։ Համագորշակցություն շրջանակներում կամավորների կողմից մանկապարտեզներում իրականացրել են  հարդարման աշխատանքներ։

19062024

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հյուրընկալել է Վանաձորի քույր քաղաք Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոին, գանձապետ Վիգեն Երգանյանին և Փասադենայի քույր քաղաքների կոմիտի անդամ Վահան Պողոսյանին  ԱՄՆ կառավարության կողմից տեղական ժողովրդավարությունը՝ Հայաստանի և ԱՄՆ քաղաքների, մարզերի և նահանգների միջև համագործակցության միջոցով խթանելու ծրագրի շրջանակներում։ Արկադի Փելեշյանը ամերիկյան գործընկերոջ՝ Վիկտոր Գորդոի հետ քննարկել է քաղաքների համագործակցության հեռանկարները, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց արդեն հաջողությամբ կատարված ծրագրերի համար։ Քույր քաղաքի պատվիրակությունը համայնքի ղեկավարի մոտ ընդունելությունից հետ ճանաչողական այց կատարեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, որտեղ ծանոթացան կենտրոնի գործունեությանը։

Հյուրերը Արկադի Փելեշանի ուղեկցությամբ այցելեցին Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի, ապա ծաղիկներ խոնարհեցին 1915թ ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։

 

1807 2023

Վանաձոր-Փասադենա քույր քաղաքների համագործակցության շրջանակներում Վանաձորի դպրոցներից 10 աշակերտ մասնակցել են ամառային ճամբարի։ 12-14 տարեկան պատանիներ, Փասադենայի խորհրդի հովանավորությամբ, ութօրյա հանգիստ են ունեցել Լոռու Գուգարք ճամբարում։

Ճամբարում ներգրավվել են ծայրամասերում գտնվող դպրոցների բարձր առաջադիմություն ունեցող աշակերտները։

26-02- 2020

Վանաձորի թիվ 32 մանկապարտեզի միջին խմբի դասասենյակում ջեռուցման նոր համակարգ է տեղադրվել Փասադենա քույր քաղաքի հանձնախմբի օգնությանբ։

20082018

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը օգոստոսի 20-ին ընդունել է  քույր քաղաք Փասադենայի պատվիրակությանը՝ հանձինս Հայ օգնության միության Փասադենայի մասնաճյուղի նախագահ Թալին Հինդոյանի և Վանաձոր, Փասադենա քույր քաղաքների պատվիրակ Դավիթ Գևորգյանի։

16072018

Փասադենա և Վանաձոր քույր քաղաքների համագործակցության շրջանակում Վանաձոր են ժամանել են քույր քաղաքի Հայաստանի հանձնախմբի ատենապետն ու հանձնախմբի այլ անդամներ: Նրանց ընդունել է Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը:

«Հոմենթմեն»-ի  սկաուտները նորոգել են, ներկել, մաքրել և մի շարք այլ աշխատանքներ կատարել Վանաձորի մանկապարտեզներում: ՀՕՄ-ի Փասադենայի «Սոսե» մասնաճյուղը 25 տարի առաջ Վանաձորի ՀՕՄ-ի մասնաճյուղի հետ բարեկամական կապեր է ունեցել: Նրանք էլ 500 ԱՄՆ դոլար են նվիրաբերել և N4 մանակապարտեզի համար գնել են  խոհանոցի էլեկտրական օջախ:

04092017

Սեպտեմբերի 4-5-ին հերթական ճանաչողական այցելությամբ Վանաձորում էր Փասադենայի պատվիրակությունը քաղաքապետ Թերի Թորների գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին փոխքաղաքապետ Ջոն Քենեդին, Փասադենայի գանձապահ Վիգեն Երգանյանը, միասնական դպրոցական վարչության տնօրեն Վրույր Բուլղուրջյանը, Հայ օգնության միության Փասադենայի մասնաճյուղի նախագահ Թալին Հանդոյանը, քաղաքային խորհրդի անդամ Ջոն Հայրապետյանը, այլ պաշտոնյաներ: Ամերիկացի բարեկամներին ընդունել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: