01.01.0001թ
ԲԱԹՈՒՄ (ՎՐԱՍՏԱՆ)
Բաթում - Վանաձոր համագործակցության սկիզբ 1991թ․
27.05.2025
Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը և կրության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի պետ Քրստինե Մադոյանը Բաթումի քաղաքապետարանում՝ ուղեկցությամբ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանի հանդիպել են քաղաքապետի առաջին տեղակալ Նուկրի Դեկանաձեի եւ քաղաքապետարանի արտաքին հարաբերությունների ու մշակութային ոլորտների պատասխանատուների հետ։ Երկուստեք ներկայացվել են Վանաձոր եւ Բաթում քաղաքների բարեկամական գործակցության հաջողված պատմությունները եւ հավաստեցինք քաղաքապետեր Արկադի Փելեշյանի եւ Գեորգի Մուրվանիձեի փոխադարձ ցանկությունն ու վճռականությունը՝ խորացնելու ու ամրապնդելու հետագա համագործակցությունը։
Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առթիվ տեղի է ունեցել Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի շքեղ համերգը Բաթումում։
02․05․2025
Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը և Վանաձոր համայնքի ղեկավարի օգնական Կարեն Իշխանյանը 2025 թվականի մայիսի 02-ից մայիսի 05-ը ներառյալ հյուրընկալվեն են Վրաստանի Հանրապետության ք․ Բաթումի քաղաքում՝ մասնակցելու քաղաքի տոնին նվիրաված միջոցառումներին։
13․09․2023
Վանաձոր և Բաթումի քույր քաղաքների համագործակցության շրջանակներում Վանաձորի մի խումբ դպրոցանակններ ամառային հանգստի վերջին շաբաթն անցկացրել են Քոբուլեթիի ճամբարում։ Այցելությունը կազմակերպվել է Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոսության աջակցությամբ։
Այցի ընթացքում 18 երեխաներ՝ 4 ուղեկցողի հետ ճանաչողական էքսկուրսիաներ են անցել, Բաթումիի հայկական եկեղեցում մասնակցել պատարագի, ստացել Վիրահայոց թեմի առաջնորդ տեր Կիրակոս Դավթյանի օրհնությունը։
Այցելել են Բաթումիի Դելֆինարիա, եղել են Բաթումիի Մանթաշյան կենտրոնում, որտեղ անցկացվել է գրական ցերեկույթ:
Երեխաների ծովափնյա հանգիստն ուղեկցվել է գեղարվեստական ելույթներով, սպորտային և այլ զվարճալի խաղերով:
28․04․2023
Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը և Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Վիրաբյանը 2023 թվականի ապրիլի 28-ից մինչև մայիսի 01-ը ներառյալ եղել են Վրաստանի Հանրապետության ք․ Բաթումիում՝ մասնակցելու քաղաքի տոնին նվիրաված միջոցառումներին։
27․04․2019
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը,փոխքաղաքապետ Արման Բերնեցյանն ու ավագանու անդամ Արմեն Մատինյանը քույր քաղաք Բաթումիում մասնակցել են քաղաքի օրվա՝ "Բաթումոբա"֊ի տոնակատարություններին։Այդ շրջանակներում երկկողմ հանդիպումներ են կայացել ու պայմանավորվածություններ են ձեռք բերվել Աջարիայի վարչապետ Թոռնիկե Ռիժվաձեի,Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի,Բաթումի քաղաքապետ Լաշա Կոմախիձեի,Եվրոպական մայրաքաղաքների ու քաղաքների սպորտի հիմնադրամի նախագահ Ջան Ֆրանչեսկո Լուպատտելիի և պաշտոնատար այլ անձանց հետ։
30․08․2018
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Արթուր Օհանյանը և Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը 2018 թվականի օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 04-ը մասնակցել են Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքում քաղաքի օրվան նվիրված տոնակատարության միջոցառումներին:
14․04․2015
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով գտնվում էր Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքում: Պաշտոնական այցի գլխավոր նպատակը առավել քան կարևոր էր: 1915 թվականի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը և անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող, և հայ-վրաց բարեկամությունը նվիրված, վանաձորցի քանդակագործ Սերգեյ Դանիելյանի հեղինակած խաչքարերը` Սամվել Դարբինյանի հովանավորությամբ Բաթումիի քաղաքապետ Գեորգի Երմակովի և Աջարիայի հայ համայնքի աջակցությամբ, տեղադրվեց Բաթումիի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցու բակում:
Այցի հենց առաջին օրը Վանաձորի պատվիրակությանն ընդունել է անձամբ Բաթումիի քաղաքապետ Գեորգի Երմակովը:
Ապրիլի 12-ին Սուրբ և Անմահ Պատարագից հետո Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի, հոգևոր և դպրաց դասերի մասնակցությամբ տեղի է ունեցել խաչքարի օրհնության կարգը: Արարողությանը ներկա են եղել Վրաստանում ՀՀ Արտակարգ և Լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը, Բաթումիի քաղաքապետ Գեորգի Երմակովը, Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, ուխտավորներ և բազմաթիվ հայ հավատացյալներ: Նկատենք, որ Վրաստանի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանությունը մինչ օրս պաշտոնապես չի ճանաչվել:
Վանաձորի պատվիրակության այցը համընկել է նաև Վրաստանում Հայոց հյուպատոսարանի նոր շենքի բացման արարողությանը, որին մասնակցել է նաև Վանաձորի պատվիրակությունը: Խաչքարերի տեղադրման ավարտից հետո ներկաների համար Սամվել Դարբինյանի հովանավորությամբ մատուցվել է Սուրբ Մատաղ:
04․09․2014
Բաթումիի քաղաքապետ Գեորգի Երմակովի հրավերով պաշտոնական այցով Բաթումիում էր Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, որն այս տարի անց է կացվել «Բաթումին բարեկամության քաղաք է» խորագրով: Սամվել Դարբիյանը նախ ներկա է գտնվել նորընտիր քաղաքապետ Գեորգի Երմակովի ընդունելությանը Բաթումիի քաղաքապետարանում, որին մասնացել են նաև 9 պետությունների պատվիրակներ: Հանդիպման ընթացքում եւ շրջայցերի ժամանակ պատվիրակություններին ներկայացվել են ինչպես օտարերկրյա ներդրողների կողմից Բաթումիում արդեն իրականացված, այնպես էլ իրականացվելիք ծրագրերը տարբեր ոլորտներում:
Վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում և հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սամվել Դարբինյանը բարձր է գնահատել Բաթումիում տարեց-տարի նկատվող դրական փոփոխությունները` ավելացնելով, որ քաղաքը դարձել է ավելի գրավիչ զբոսաշրջության եւ ներդրումների համար:
Գեորգի Երմակովը եւ Սամվել Դարբինյանը խոսել են Բաթումի եւ Վանաձոր քաղաքների միջեւ համագործակցության առավել նպատակահարմար տարբերակներ գտնելու եւ մշակելու մասին` հիմք ընդունելով ութամյա բարեկամության պայմանագիրը, և երկուստեք պատրաստակամություն են հայտնել աջակցել փոխադարձ նոր նախաձեռնություններին: Իր հերթին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը Բաթումիի իր գործընկերոջը, ինչպես նաեւ Աջարիայի հայ համայնքի պատվիրակությանը պաշտոնապես հրավիրել է ներկա գտնվել հոկտեմբերի 4-ին կայանալիք Վանաձորի քաղաքի օրվա տոնակատարությանը: