01.01.0001թ

ՎԻՏԵԲՍԿ (ԲԵԼԱՌՈՒՍ)

Վիտեբսկ -Վանաձոր համագործակցության սկիզբ 2012թ․ հուլիսի 16

22.06.2023-25.06.2023

Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Էդիկ Հունանյանը և Վանաձոր համայնքի ղեկավարի օգնական Հրաչիկ Ղամբարյանը 2023 թվականի հունիսի 22-ից մինչև հունիսի 25-ը Վիտեբսկ քաղաքում մասնակցել են  քաղաքի օրվան նվիրված տոնակատարության միջոցառումներին: 

 

29062019

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի գլխավորած պատվիրակությունը Վանաձոր-Վիտեբսկ քույր քաղաքների բարեկամության շրջանակում Բելառուսի Վիտեբսկ քաղաքում մասնակցել է քաղաքի օրվա տոնակատարություններին։ Տոնական միջոցառումներին ներկա է եղել նաև Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը։ Վիտեբսկ քաղաքը ֆաշիզմից ազատագրելում անուրանալի ավանդ ունի մարշալ Հ. Բաղրանյանը։ Այս նշանակալի իրադարձությաան 75 ամյակի առթիվ  Վիտեբսկի N 46 դպրոցը  կոչվեց մարշալ Բաղրամյանի անվամբ։  Մամիկոն Ասլանյանը և համայնքապետարանի առևտրի և տրանստորտի համակարգման բաժնի պետ Արման Մովսիսյանը մասնակցել են նաև այս նշանակալի իրադարձությանը:

16072012

2012 թվականի հուլիսի 16-ին Բելառուսի Վիտեբսկ քաղաքում բարեկամության և համագործակցության պայմանագիր ստորագրվեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի և Վիտեբսկի քաղաքային կոմիտեի նախագահ Վիկտոր Նիկոլայկինի միջև: