01.01.0001թ
ԼՅՈՒԲԼԻՆ(ԼԵՀԱՍՏԱՆ)
Լյուբլին - Վանաձոր համագործակցության սկիզբ 2017թ․
08․06․2019
Հունիսի 8-ին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ լեհ նկարիչ, գրաֆիկական դիզայնի վարպետ, Լեհաստանի Լյուբլին քաղաքի Մարիա Կյուրի Սկլադովսկա համալսարանի դոկտոր Ամադեուշ Պոպեկի գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Ցուցահանդեսը կրում էր «Սևի և սպիտակի միջև» խորագիրը: Այն տեղի ունեցավ Վանաձոր-Լյուբլին քույր քաղաքների միջև համագործակցության շրջանակում: Աջակիցներն էին ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը և Վանաձորի համայնքապետարանը:
09․06․2019
Վանաձորի համայնքապետարանի պատվիրակությունը՝ համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյան և աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյան կազմով Լեհաստանի Լյուբլին քաղաքում էր: Այստեղ հուլիսի 1-ին մեծ շուքով նշվել է 1569թ. Լեհաստանի թագավորության և Լիտվայի դքսության միջև դաշինք կնքելու արդյունքում լեհ-լիտվական «Լյուբլին» միության ձևավորման 450-ամյակին նվիրված տոնակատարությունը:
Մեր պատվիրակները հանդիպումներ են ունեցել Լյուբլինի քաղաքապետ Քշիշտոֆ Ժուկի և Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանի հետ, քննարկվել են համատեղ անելիքները: Առաջարկություններ են հնչել մշակույթի ոլորտում համագործակցությունը խորացնելու նպատակով։
07․10․2017
Վանաձորի օր տոնակատարության շրջանակներում պատվիրակությունների թվում էին Լեհաստանի Լյուբլին քաղաքի քաղաքապետի առաջին տեղակալ Արթուր Շիմչիկովը և արտաքին կապերի պատասխանատու Ջոանա Սալապան, Լեհաստանի դեսպանի խորհրդական Մարեկ Ռեշութան։