Գլխավոր
/
Լուրեր
/
Հայտարարություններ
27.07.2026թ
«TOUR D'ARAGATS / ԱՐԱԳԱԾԻ ՇՈՒՐՋԸ 2026» հեծանվասպորտի միջազգային երկրորդ առաջնություն
Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Ապարանի համայնքապետարանի աջակցությամբ 2026 թվականի օգոստոսի 22–23-ին Ապարան համայնքում կանցկացվի «TOUR D'ARAGATS / ԱՐԱԳԱԾԻ ՇՈՒՐՋԸ 2026» հեծանվասպորտի միջազգային երկրորդ առաջնությունը։ Նախագիծը նպատակ ունի նպաստել Հայաստանում հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի զարգացմանը, խթանել առողջ ապրելակերպը, ակտիվ հանգիստը և մարզային զբոսաշրջությունը, ինչպես նաև ձևավորել միջազգային ճանաչում ունեցող ամենամյա մարզական միջոցառում։ Հաշվի առնելով մարզպետարանների և համայնքների կարևոր դերը մարզային կյանքի ակտիվացման և բնակչության իրազեկման գործում՝ խնդրում ենք Ձեր աջակցությունը՝ առաջարկելով Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին և համայնքապետարաններին իրենց պաշտոնական տեղեկատվական հարթակներով և սոցիալական ցանցերի էջերով տարածել առաջնության վերաբերյալ տեղեկատվությունը և կից ներկայացվող տեսահոլովակի հղումը։ Համոզված ենք, որ տեղեկատվության լայն տարածումը կնպաստի Հայաստանի բոլոր մարզերից, հատկապես համայնքներից, առավել մեծ թվով հեծանվորդների, երիտասարդների և սպորտի սիրահարների մասնակցությանը, ինչպես նաև կխթանի ներքին զբոսաշրջության զարգացումն ու համայնքների ներգրավվածությունը այս միջազգային նախաձեռնությանը։ Կից ներկայացնում ենք նախագծի տեղեկատվական փաթեթը և տեսահոլովակի հղումը։