Գլխավոր
/
Լուրեր
/
Հայտարարություններ

14.07.2026թ

Հանրային բաց լսումների և քննարկումների հրավեր

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց, ավագանու խմբակցություններին՝ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» Վանաձոր համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային լսումների։ 

Հանրային լսումները տեղի կունենան 2026 թվականի օգոստոսի 14-ին, ժամը 11։00–ին Վանաձորի համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկում՝ ավագանու նիստերի դահլիճում։  

Առաջարկություններն առցանց կարող եք ներկայացնել [email protected] էլեկտրոնային փոստով կամ գրավոր տեսքով՝ համայնքապետարանի Քաղաքացիների սպասարկման գրասենյակ մուտքագրելու միջոցով, մինչև 2025 թվականի օգոստոսի 13-ը, ժամը 12:00-ն: