Գլխավոր
/
Լուրեր
/
Հայտարարություններ
10.07.2026թ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ տնտեսավարողներ,
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի N 978-Լ և N 986-Լ որոշումներով փոփոխություններ են կատարվել՝
- ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի N 800-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության միջոցառման, ինչպես նաև
- ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 11-ի N 839-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրերի արտահանման աջակցության միջոցառման պայմաններում։
Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում՝
- «Ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության միջոցառում», (https://mineconomy.am/page/3713)
- «Թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրերի արտահանման աջակցության միջոցառում»։ (https://mineconomy.am/page/3710)