Գլխավոր
/
Լուրեր
/
Հայտարարություններ

03.07.2026թ

«WELP. Կանանց հզորացում հանուն տեղական մասնակցության»

  •  Վանաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ,
     Ցանկանո՞ւմ եք ավելի ակտիվ դերակատարում ունենալ ձեր համայնքի կյանքում, հասկանալ, թե ինչպես է աշխատում տեղական ինքնակառավարման համակարգը, և ինչպես կարող են ձեր գաղափարներն ու ձայնը լսելի դառնալ Վանաձոր։
     ՀԿ Կենտրոնը հրավիրում է ձեզ մասնակցելու կանանց և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տեղեկացվածության բարձրացմանն ուղղված մոտիվացիոն հանդիպմանը։
    ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ
    Վանաձոր բազմաբնակավայր համայնքում բնակվող բոլոր շահագրգիռ 18-ից բարձր տարիքի կանայք, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից փախստականներ (թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ)։
     Հուլիսի 8-ին, ժամը 12:00-14:00 (2 ժամ), ք. Վանաձոր
     Գրանցման համար՝ https://forms.gle/xuyNJ5TDwgrqEjPz5
    Հանդիպումը կազմակերպվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի «WELP. Կանանց հզորացում հանուն տեղական մասնակցության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԶԾ «Դիմակայունություն բոլորի համար 2.0» ծրագրի ներքո՝ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության (NORAD) ֆինանսական աջակցությամբ և ՀՀ ՏԿԵ նախարարության հետ համագործակցությամբ։