Գլխավոր
/
Լուրեր
/
Նորություններ

Կառավարությունը հաստատել է ՀՀ-ից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության միջոցառումը

Կառավարությունը հաստատել է ՀՀ-ից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության միջոցառումը Կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության»; միջոցառումը, որի նպատակն է աջակցել արտահանողներին շուկաների դիվերսիֆիկացման հարցում։ Ծրագրի շրջանակներում 2026 թվականի հունիս ամսվա ընթացքում ջերմատնային արտադրության լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ արտահանող տնտեսավարողներին տրամադրվելու է փոխհատուցում՝ այլ երկրների շուկաներում մրցունակություն ապահովելու նպատակով։ Փոխհատուցման չափերը սահմանվել են՝ ելակ՝ 770 դրամ յուրաքանչյուր կիլոգրամի համար, լոլիկ՝ 275 դրամ յուրաքանչյուր կիլոգրամի համար, պղպեղ՝ 400 դրամ յուրաքանչյուր կիլոգրամի համար, ծաղիկ՝ 37 դրամ յուրաքանչյուր հատի համար։

 ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Փոխհատուցում ստանալու նպատակով անհրաժեշտ դիմումի ձևը և ծրագրի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը կցվում են սույն հայտարարությանը։ Շահագրգիռ տնտեսավարողները կարող են լրացնել դիմումը և սահմանված կարգով ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։ Հայտերը ներբեռնել ստորև։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի N 803-Ն որոշմամբ ընդլայնվել է արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը։ Այսուհետ աջակցություն կարող են ստանալ նաև «;Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն»; ոլորտի (ՏԳՏԴ A 01.1 և A 01.2 խմբերի) մի շարք արտադրատեսակների արտահանող տնտեսավարողները՝ Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրոպական միության անդամ պետություններ, Միացյալ Թագավորություն և Կանադա արտահանում իրականացնելու դեպքում։