Գլխավոր
/
Լուրեր
/
Նորություններ
Thumbnail
Thumbnail
Thumbnail
Thumbnail

13.06.2026թ

Արկադի Փելեշյանը 80-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, անվանի սամբիստ Գուրգեն Գևորգյանին

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը 80-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, անվանի սամբիստ Գուրգեն Գևորգյանին։
Համայնքի ղեկավարը շնորհավորագիր է հանձնել վաստակաշատ մարզիչին։
Շնորհավորագրում մասնավորապես ասված է․
«Հարգելի՛ Գուրգեն Գևորգյան,
Սրտանց շնորհավորում ենք Ձեզ՝ 80-ամյա հոբելյանի առթիվ։
Ութ տասնամյակների Ձեր արժանապատիվ կյանքի և երկարամյա գործունեության ընթացքում Դուք դարձել եք հայրենական մարզաշխարհի բացառիկ ներկայացուցիչներից մեկը՝ անգնահատելի ներդրում ունենալով սամբոյի զարգացման, մարզիկների կրթության ու դաստիարակության, ինչպես նաև մարզական բարձր արժեքների պահպանման և տարածման գործում։
Ձեր մասնագիտական վարպետությունը, սկզբունքայնությունը, անսահման նվիրումն ու մարդկային բարձր որակները արժանացել են գործընկերների, սաների և մարզական հանրության խորին հարգանքին։
Այս հոբելյանական օրը երախտագիտությամբ ենք գնահատում Ձեր վաստակը, Ձեր անցած հարուստ ճանապարհը և այն արժեքավոր ժառանգությունը, որ թողել եք հայ մարզաշխարհին։
Մաղթում ենք Ձեզ ամուր առողջություն, երկարակեցություն, անսպառ կենսաուժ և բարեկեցություն։ Թող Ձեզ մշտապես ուղեկցեն սիրելիների ջերմությունը, սաների երախտագիտությունը և հասարակության բարձր գնահատանքը»։