Գլխավոր
/
Լուրեր
/
Հայտարարություններ
10.06.2026թ
❗️❗️❗️Ուշադրություն. «Դպրոցների էներգախնայողության մարտահրավեր» միջդպրոցական մրցույթ՝ էներգաարդյունավետ նախագծերի համար
2026 թվականին նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week 2026) շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը հայտարարում է «Դպրոցների էներգախնայողության մարտահրավեր» միջդպրոցական մրցույթ՝ էներգաարդյունավետ նախագծերի կամ գործողությունների ծրագրերի համար:
Դպրոցների էներգախնայողության մարտահրավերը նպատակ ունի կրճատել էներգիայի սպառումը մասնակից դպրոցներում՝ միաժամանակ խթանելով էներգաարդյունավետ վարքագիծը աշակերտների, ուսուցիչների և դպրոցական համայնքների շրջանում՝ ինչպես նաև առաջարկելով էներգաարդյունավետ լուծումներ:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանն անդամակցող համայնքներում գործող դպրոցները:
Դպրոցները կմրցեն դպրոցի էներգաարդյունավետությունը բարելավելու համառոտ գործողությունների ծրագրեր (էներգաարդյունավետ նախագծեր) մշակելու և/կամ որոշակի ժամանակահատվածում մշակված ծրագրերի իրականացման արդյունքում էներգիայի սպառման չափելի կրճատմանը հասնելու համար՝ համեմատած ելակետային սպառման մակարդակի հետ:
Մասնակից դպրոցը (դպրոցը ներկայացնող ուսանողական խումբը) պետք է ներկայացնի համառոտ գործողությունների ծրագիր, որը կգնահատվի դպրոցի ելակետային էներգասպառումը (էներգասպառող սարքերի նկարագրությունը և բնութագրերը կդիտարկվեն որպես լրացուցիչ տեղեկատվություն և արժեք մրցույթի համար) և կթվարկի ու կնկարագրի էներգաարդյունավետության բարձրացմանը և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմանն ուղղված միջոցառումները, որոնք կնպաստեն դպրոցի էներգասպառման և դրա հետ կապված ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը:
Այս գործողությունները կարող են ներառել ինչպես «փափուկ» միջոցառումներ, ինչպիսիք են իրազեկման արշավները, աշակերտների կողմից իրականացվող էներգիայի օգտագործման մոնիթորինգը, վարքագծի փոփոխությունը, դպրոցական շենքերում ջեռուցման օգտագործումը օպտիմալացնելու ջանքերը և այլն, այնպես էլ «կոշտ» միջոցառումներ (օրինակ՝ պատուհանների փոխարինում կամ արևային էներգիայի օգտագործում), որոնք կարող են իրականացվել էներգասպառման և արտանետումների կրճատման նպատակին հասնելու համար:
Ներկայացվող գործողությունների ծրագրերի գնահատումը հիմնականում հիմնված կլինի ելակետային իրավիճակի պատշաճ գնահատման, առաջարկվող միջոցառումների իրատեսականության և նորարարարության, ինչպես նաև դրանց իրականացման արդյունքում ակնկալվող կամ փաստացի ապահովված (եթե միջոցառումները արդեն իրականացվել են) խնայողությունների հաշվարկների ճշգրտության վրա:
Բացի այդ գնահատման գործընթացում հաշվի կառնվեն նաև աշակերտների ներգրավվածության մակարդակը, դպրոցների կողմից իրականացված իրազեկման միջոցառումների ստեղծագործականությունն ու արդյունավետությունը:
Դպրոցների կողմից մշակված էներգաարդյունավետության բարձրացման գործողությունների ծրագրեր պետք է ուղարկվեն [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. հուլիսի 1-ը՝ նշելով համայնքը, դպրոցի համարը, գործողությունների ծրագրի մշակմանը մասնակցած երիտասարդական աշխատանքային խմբի մասնակիցներին, ինչպես նաև դպրոցում մրցույթի կազմակերպչին:
Հաղթող դպրոցների (թիմերի) մասին տեղեկատվությունը կտեղադրվի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» Covenant of Mayors-East և Հայաստանի համայնքների միության ֆեյսբուքյան էջերում և «Քաղաքապետերի դաշնագիր Հայաստանում» ֆեյսբուքյան խմբում:
Աշխատանքների գնահատումը կիրականացվի ժյուրիի կողմից, որը մրցույթի հաղթողներին կընտրի մինչև հուլիսի 10-ը:
Գնահատման ժամանակ նախապատվությունը կտրվի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքների կողմից մինչև հուլիսի 1-ը նմանատիպ (նույն պայմաններով և պահանջներով) մրցույթների ընթացքում լավագույնը ճանաչված և մինչև նշված վերջնաժամկետը վերը հիշատակված էլեկտրոնային հասցեներին ուղարկված գործողությունների ծրագրերին:
Հաղթող դպրոցները կստանան վկայականներ և դրամական պարգև՝ ի աջակցություն առաջարկվող էներգաարդյունավետության միջոցառումների իրականացմանը:
Դպրոցական թիմերի լավագույն կազմակերպիչներին կշնորհվեն մրցանակներ, որոնք կտրամադրվեն ծրագրի կողմից Երևանում կազմակերպվող մրցանակաբաշխության արարողության ընթացքում, որի ամսաթիվը մասնակիցներին կհայտարարվի նախապես:
Մրցույթի մասին բոլոր հարցերով կարող եք գրել ծրագրի հաղորդակցության փորձագետ Տաթևիկ Հարությունյանին հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]։