Գլխավոր
/
Լուրեր
/
Հայտարարություններ

09.06.2026թ

«Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» թեմայով նկարչական մրցույթ և «Կլիմայական գործողություն*» թեմայով պաստառների ու կարճ կարգախոսների մրցույթ՝ երեխաների և երիտասարդների համար

 2026 թվականին նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week 2026) շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը հայտարարում է «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագրով նկարչական մրցույթ, ինչպես նաև «Կլիմայական գործողություն» խորագրով պաստառների և կարճ կարգախոսների մրցույթ՝ երեխաների և երիտասարդների համար։

Մրցույթի շրջանակներում ներկայացվող աշխատանքները պետք է համահունչ լինեն ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության նպատակներին և վերոհիշյալ կարգախոսներին՝ անդրադառնալով հետևյալ թեմաներից մեկին կամ մի քանիսին. էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում, էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործում, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործում, էներգախնայողություն, դիմակայունություն կլիմայի փոփոխության հանդեպ, էներգետիկ աղքատության նվազեցում, կանաչ զարգացում և այլն: Վերը նշված թեմաներին չհամապատասխանող և նպատակները չարտացոլող աշխատանքները չեն դիտարկվի։

Մրցույթի պայմանները. - Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանն անդամակցող համայնքների բնակիչները (մասնակիցների նախընտրելի խումբ՝ երեխաներ և երիտասարդներ, արվեստի և նկարչական դպրոցների սաներ):

 - Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ոչ ավելի, քան երկու աշխատանք:

- Աշխատանքները կարող են կատարվել ցանկացած նյութի վրա (կտավ, ստվարաթուղթ, նկարչական թուղթ և այլն) և նկարչական ցանկացած տեխնիկայով (յուղաներկ, ջրաներկ, թանաք, գունավոր մատիտներ և այլն):

- Մրցույթին մասնակցելու համար նկարի և/կամ պաստառի որակյալ լուսանկարը (.jpg ձևաչափով) կամ սքանավորված տարբերակն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. հուլիսի 1-ը՝ նշելով հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, կոնտակտային տվյալները, նկարի անվանումը և/կամ պաստառի կարգախոսը, ինչպես նաև դպրոցի կամ ուսումնական հաստատության անունը (այն դեպքում, երբ հեղինակը դպրոցի կամ հաստատության աշակերտ է):

- Մրցույթին ընդունվում են նաև թվային տեխնոլոգիաներով ստեղծված աշխատանքներ` համակարգչային գրաֆիկա, կոլաժ և այլն: Նման աշխատանքներին ներկայացվում են նույն պահանջները, ինչ վերը նշված աշխատանքներին:

- Ցանկալի է, որպեսզի մրցույթին մասնակցող աշխատանքները տեղադրված լինեն համայնքապետարանի, արվեստի և նկարչական դպրոցների, հեղինակների անձնական էջերում սոցիալական հարթակներում / ցանցերում (Facebook, Instagram և այլն), քանի որ աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի է առնվելու նաև նկարների և/կամ պաստառների դիտումների և գնահատման (օրինակ՝ «Like»-երի) հասանելի
վիճակագրությունը:

 Նկարները և/կամ պաստառները սոցիալական հարթակներում / ցանցերում տեղադրման դեպքում համապատասխան հղումները անհրաժեշտ է ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեներին:

- Ներկայացնելով նկարը և/կամ պաստառը՝ մրցույթի մասնակիցը համաձայնում է մրցույթին ներկայացված աշխատանքի հրապարակային ցուցադրությանն, ինչպես նաև դրա ոչ առևտրային օգտագործմանը՝ էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման և կանաչ զարգացման խթանման նպատակով:

- Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն միայն իրենց սեփական աշխատանքները: Ուրիշների կողմից ստեղծված նյութերի օգտագործումը՝ այդ թվում՝ ինտերնետում հասանելի նյութերի, խստիվ արգելվում է: Բոլոր աշխատանքները պետք է լինեն մասնակցի սեփական ստեղծագործությունը՝ ապահովելով մրցույթի արդարությունն ու ազնվությունը:

 Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր նկարները և/կամ պաստառները կտեղադրվեն նաև ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների միության սոցցանցերի էջերում: Աշխատանքների գնահատումը կիրականացվի ժյուրիի կողմից, որը մրցույթի հաղթողներին կընտրի մինչև հուլիսի 10-ը։

Աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի կառնվեն նկարների և/կամ պաստառների համապատասխանությունը մրցույթի թեմային, ստեղծագործական գաղափարը և գաղափարի ինքնատիպությունը, ինչպես նաև գեղարվեստական մակարդակը (հաշվի առնելով հեղինակի տարիքը):

Գնահատման ժամանակ նախապատվությունը կտրվի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքների կողմից մինչև հուլիսի 1-ը նմանատիպ մրցույթների ընթացքում լավագույն ճանաչված և մինչև նշված վերջնաժամկետը վերը հիշատակված էլեկտրոնային հասցեներին ուղարկված աշխատանքներին: Առաջին տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ, որոնք կտրամադրվեն ծրագրի կողմից Երևանում կազմակերպվող մրցանակաբաշխության արարողության ընթացքում, որի անցկացմանը ամսաթիվը մասնակիցներին կհայտարարվի նախապես
Մրցույթի մասին բոլոր հարցերով կարող եք դիմել ծրագրի հաղորդակցության փորձագետ՝ Տաթևիկ Հարությունյանին հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]։

*) Կլիմայական գործողությունը վերաբերում են ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, վերականգնվող էներգիային անցնելու և կլիմայի ազդեցության նկատմամբ դիմակայունության ձևավորելու անհապաղ, համագործակցային ջանքերին։
#CoMEast #EUSEW2026