Գլխավոր
/
Լուրեր
/
Նորություններ
Thumbnail
Thumbnail
Thumbnail
Thumbnail
Thumbnail
Thumbnail
Thumbnail
Thumbnail
Thumbnail

03.06.2026թ

Նշվեց վանաձորցի անվանի կոմպոզիտոր Գրիգոր Հախինյանի ծննդյան 100-ամյակը

Վանաձորի 200-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում նշվեց վանաձորցի անվանի կոմպոզիտոր Գրիգոր Հախինյանի ծննդյան 100-ամյակը։ Հոբելյանական միջոցառումը տեղի ունեցավ նրա անունը կրող' Վանաձորի Գրիգոր Հախինյանի անվան երաժշտական դպրոցում։ Դպրոցը վերջերս հիմնանորոգվել է համայնքի միջոցներով՝ շուրջ 30 տարի կիսավեր պայմաններում գործելուց հետո։
Համերգին հնչեցին կոմպոզիտորի ստեղծագործությունները' դպրոցի սաների կատարմամբ։
Համերգին ներկա էր Վանաձոր համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանը, որ շնորհավորեց ներկաներին մեծանուն համաքաղաքացու ծննդյան 100-ամյակի առթիվ և շնորհավորագրեր հանձնեց դպրոցի մանկավարժներին։