Գլխավոր
/
Լուրեր
/
Հայտարարություններ
20.03.2026թ
Հանրային բաց լսումների և քննարկումների հրավեր
Համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 2343-Ն որոշման հավելվածի և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, 2026 թվականի ապրիլի 15-ին, ժամը 14։30-ին Վանաձորի համայնքապետարանի վարչական շենքում (ՀՀ Լոռու մարզ, ք Վանաձոր,Տիգրան Մեծի 22) տեղի կունենա «Օկտոպուս Գրուպ» ՍՊԸ-ի կողմից Վանաձոր համայնքի Վարդանանց 16 հասցեում ավտոհավաքակայանի վերակառուցում գրասենյակային տարածքների նախագծի վերաբերյալ հանրային լսում։