Գլխավոր
/
Լուրեր
/
Հայտարարություններ

16.03.2026թ

ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի բնակիչներ, Հաշվի առնելով հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց մեծ շրջանակը և կարևորելով քաղաքացիների պատշաճ իրազեկումը՝ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունը, վարչության պետի, տեղակալի և մարզում գործող սպասարկման բաժնի ներկայացուցիչների մասնակցությամբ, կազմակերպվել են քաղաքացիների հետ հանդիպումներ։ Հանդիպման ընթացքում կներկայացվեն հայտարարագիր ներկայացնելու գործընթացին, կարգին և առնչվող հարցերին վերաբերող պարզաբանումներ, ինչպես նաև քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Վանաձորում հանդիպումը տեղի կունենա մարտի 20-ին՝ ժամը 11:00-ին, Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ Տիգրան Մեծի 22, 4-րդ հարկ)։