Գլխավոր
/
Լուրեր
/
Հայտարարություններ

03.03.2026թ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ բնակիչներ,
🍂🔥🚫Գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին զուգահեռ հաճախակի են դարձել բնակիչների կողմից չոր խոտի այրման և կրակը առանց հսկողության թողնելու դեպքերը,
ինչը վտանգավոր է հատկապես երկաթգծին հարակից տարածքներում, քանի որ առաջացած հրդեհները կարող են՝
❎վնասել երկաթուղային ենթակառուցվածքները,
❎խաթարել երթուղիների բնականոն աշխատանքը,
❎վտանգի տակ դնել ուղևորատար և բեռնատար գնացքների անվտանգ երթևեկությունը։
🐄🐖Միաժամանակ հիշեցնում ենք, որ երկաթգծի հարակից բնակվող քաղաքացիների կողմից առանց վերահսկողության թողնված ընտանի կենդանիները ևս լուրջ վտանգ են ներկայացնում երկաթուղու անվտանգ շահագործման համար։
📢Հորդորում ենք՝
❌🔥 չիրականացնել չոր խոտի այրում երկաթգծին հարակից տարածքներում,
🚫🔥կրակը երբեք չթողնել առանց հսկողության,
պահպանել հրդեհային անվտանգության կանոնները,
📌ապահովել ընտանի կենդանիների պատշաճ վերահսկողությունը։
🚟Երկաթուղու անվտանգությունը մեր բոլորի պատասխանատվությունն է։
❗️Խնդրում ենք լինել զգոն և կանխել հնարավոր վտանգները։