Գլխավոր
/
Լուրեր
/
Հայտարարություններ
26.02.2026թ
Միջազգային ֆորում Վանաձորում․ Միացի՛ր կանանց հզորացման շարժմանը
Այս նշանակալի իրադարձությունն իրականացվում է Ստրասբուրգ և Վանաձոր քաղաքների միջև հաստատված համագործակցության և #MELINEE ծրագրի շրջանակներում, որն իր անունը ստացել է ի պատիվ լեգենդար հայուհի Մելինե Մանուշյանի։
Ֆորումի ընթացքում միասին կքննարկենք կանանց առաջնորդության ուղին և այն խոչընդոտները, որոնք հանդիպում են ղեկավար պաշտոններ զբաղեցնելու ճանապարհին, ինչպես նաև կվերլուծենք կանանց իրավունքների ոլորտում առկա նվաճումներն ու առաջիկա անելիքները։ Բացի քննարկումներից, կդիտենք իրական պատմությունների վրա հիմնված «Մարի» թեմատիկ ներկայացումը, որը վեր է հանում կանանց առջև ծառացած սոցիալական մարտահրավերները։ Միջոցառմանը ներկա կլինեն բարձրաստիճան հյուրեր, իսկ Ստրասբուրգի քաղաքապետը հանդես կգա հատուկ տեսաուղերձով։
__
Ծրագիրն իրականացվում է ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության Ստրասբուրգ–Վանաձոր գործընկերության շրջանակում՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, այդ թվում՝ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը, Կանանց իրավունքների տուն հասարակական կազմակերպությունը, Centre d’Information sur les Droits des Femmes et des Familles (CIDFF), Association Française des Femmes Diplômées des Universités (AFFDU), La Cité des Lionnes: Ծրագիրը համաֆինանսավորվում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կողմից։