Գլխավոր
/
Լուրեր
/
Հայտարարություններ

25.02.2026թ

Մելինեե Միջազգային ֆորում

Միջազգային ֆորում Վանաձորում․ Միացի՛ր կանանց հզորացման շարժմանը

Սիրով հրավիրում ենք բոլոր երիտասարդներին, կանանց և համայնքային կյանքով հետաքրքրված անձանց մասնակցելու բացառիկ միջազգային ֆորումի՝ նվիրված Մարտի 8-ին։
 Վայրը՝ Վանաձորի Տիկնիկային թատրոն
 Ամսաթիվը՝ Մարտի 9, 2026թ
 Ժամը՝ 14:00
🔗 Գրանցվի՛ր այստեղ՝ https://forms.gle/9aNKTbHsfhhkMeTt7

Այս նշանակալի իրադարձությունն իրականացվում է Ստրասբուրգ և Վանաձոր քաղաքների միջև հաստատված համագործակցության և #MELINEE ծրագրի շրջանակներում, որն իր անունը ստացել է ի պատիվ լեգենդար հայուհի Մելինե Մանուշյանի։
 Ի՞նչ է սպասվում ֆորումի ընթացքում
Ֆորումի ընթացքում միասին կքննարկենք կանանց առաջնորդության ուղին և այն խոչընդոտները, որոնք հանդիպում են ղեկավար պաշտոններ զբաղեցնելու ճանապարհին, ինչպես նաև կվերլուծենք կանանց իրավունքների ոլորտում առկա նվաճումներն ու առաջիկա անելիքները։ Բացի քննարկումներից, կդիտենք Հովհաննես Թումանյանի «Մարո» ստեղծագործության և «Կանանց իրավունքների տուն» կազմակերպության իրական պատմությունների հիման վրա հիմնված «Մարի» ներկայացումը, որը վեր է հանում կանանց նկատմամբ բռնությունն ու տարբեր իրավախախտումները։
Միջոցառմանը ներկա կլինեն բարձրաստիճան հյուրեր, իսկ Ստրասբուրգի քաղաքապետը հանդես կգա հատուկ տեսաուղերձով։
__
Ծրագիրն իրականացվում է ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության Ստրասբուրգ–Վանաձոր գործընկերության շրջանակում՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, այդ թվում՝ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը, Կանանց իրավունքների տուն հասարակական կազմակերպությունը, Centre d’Information sur les Droits des Femmes et des Familles (CIDFF), Association Française des Femmes Diplômées des Universités (AFFDU), La Cité des Lionnes:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կողմից։
#Vanadzor #Strasbourg #MELINEE #WomenEmpowerment #InternationalWomensDay #GenderEquality #NGOC #NGOC4You #Leadership