Գլխավոր
/
ՏԻՄ
/
Կրթություն

18.08.2025թ

«Վանաձորի Պարարվեստի դպրոց ԿՈՒՀ»

«Վանաձորի Պարարվեստի դպրոց ԿՈՒՀ»

 

          Վանաձոր քաղաքի մշակութային կյանքում իր ուրույն տեղն ունի Վանաձորի պարարվեստի դպրոցը: Դպրոցը հիմնադրվել է 1992 թվականին օգոստոսի 28-ին, որպես արվեստի դպրոց և առաջին տնօրենը եղել է քաղաքում հայտնի պարուսույց Սամվել Սերոբյանը: Արվեստի դպրոցում գործել է թատերական, պարի և վոկալի բաժիններ, որտեղ դասավանդել են Վանաձորում և Հայստանում հայտնի արվեստագետներ՝ Լյուդմիլա Ոսկանյանը, Արմենուհի Մխիթարյանը, Լյովա Դերձյանը, Լևոն Աբրահամյանը՝ որպես պարուսույցներ, ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանը՝ բեմական խոսքի ուսուցիչ, ՀՀ ծող.արտիստ Վոլոդյա Գրիգորյանը՝ դերասանի վարպետության ուսուցիչ, Ազատ Ճուղուրյանը՝ վոկալի ուսուցիչ:

            1993 թվականից դպրոցի տնօրեն է նշանակվել Լյովա Դերձյանը:

            Վանաձոր համայնքի ավագանու՝ 2006 թվականի սեպտեմբերի 29-ի №103-Ն որոշմանբ դպրոցը վերակազմավորվել է որպես Վանաձորի «Պարարվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի: Դպրոցը իր մասնակացություն է ունեցել հանրապետական, մարզային և քաղաքային փառատոների և միջոցառումների ՝ գրանցելով մեծ հաջողություններ: 2018 թվականից դպրոցի տնօրեն է նշանակվել Արայիկ Գևորգյանը: Դպրոցի սաներից շատերը իրենց մասնագիտական ուղին ընտրում են պարարվեստը, շարունակելով պարային կրթությունը արվեստի քոլեջներում և բուհերում, ինչպես նաև Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի ստուդիայում, հետագայում աշխատանքի անցնելով անսամբլում և այլ մշակութային կրթական հաստատություններում:

 

 

Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր, Վարդանանց 41

Էլ:փոստ՝ [email protected]

Հեռ.՝ /+374/ 98 553 795

Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/profile.php?id=100063432146795