Գլխավոր
/
ՏԻՄ
/
Պատվավոր քաղաքացիներ

09.07.2025թ

Գրիգորյան Մարտունի

Ծնվել է 1925թ. դեկտեմբերի 23-ին Ղարաքիլիսայում , երկաթուղայինի ընտանիքում: 1943-ին զորակոչվել է խորհրդային բանակ: Զորացրվելուց հետո ՝1950-1952 թվականներին աշխատել է Կիրովականի քաղգործկոմի կուլտուրայի բաժնի տեսուչ:

1952-ին՝ ՀԼԿԵՄ Կիրովականի քաղկոմի 1-ին քարտուղար: 1952-1954-ին ՝ «Ավանգարդ» թերթի սեփական թղթակից: 1954-ին նշանակվել է Կիրովականի քաղխորհրդի գործկոմի մշակույթի բաժնի վարիչ: 1961-ին ընտրվել է ՀԿԿ Կիրովականի քաղկոմի քարտուղար:

1963-1965-ին սովորել է ՍՄԿԿ Կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցում: 1965-ին ընտրվել է ՀԿԿ Կիրովականի քաղկոմի 2-րդ քարտուղար:

1969-ին՝ Կիրովականի քաղխորհրդի գործկոմի նախագահ: 1973-ին հաստատվել է Արհմիությունների Հայաստանի հանրապետական խորհրդի կազմակերպչական –հրահանգչական բաժնի վարիչ: 1982-ից աշխատում է Հայաստանի կոմունալ բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության նախագահ:

Ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: