Գլխավոր
/
ՏԻՄ
/
Պատվավոր քաղաքացիներ
09.07.2025թ
Զուլոյան Նորայր
1990 թ-ից առ այսօր՝ «ԻնՏԵՐԿԱՊ բարեգործական կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր-նախագահն է, ՀԿ-ն ունի մասնաճյուղեր և ներկայացուցչություններ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Բելգիայում, Հունաստանում, Հոլանդիայում, ԱՄՆ-ում։
2023 թ-ի փետրվարից առ այսօր՝ «ԼՈՌԻ-ՎԱՆԱՁՈՐ» ֆուտբոլային ակումբի նախագահ։
Անձնական կապերի շնորհիվ կազմակերպել է ուղևորություններ եւ մասնակցություն ֆուտբոլի միջազգային մրցաշարերի ու ընկերական խաղերի.
Վանաձորի ֆուտբոլի մանկապատանեկան թիմերի մասնակցությամբ .
2006 թ. — Ալեքսանդրուպոլիս, Քսանթի, Սալոնիկ և Աթենք (Հունաստան),
2008 թ. — Նեապոլ (Իտալիա),
2017 թ. — Աժեն (Ֆրանսիա);
1992թ. — Թուլուզ (Ֆրանսիա);
1991թ. – Երևանի «ԱՐԱՐԱՏ» ՖԱ (ԹՈՒՆԻՍ);
1990թ. – Գյումրու «ՇԻՐԱԿ» ՖԱ (Թեհրան, Շիրազ, Թավրիզ ` ԻՐԱՆԻ Ի.Հ.);
1989-90թ.թ. – «Սպիտակ» ՖԱ հիմնադիր-նախագահ: ՖԱ-ն մասնակցել է Իտալիայում, Գերմանիայում, Ուգանդայումուսումնամարզական հավաքների և ընկերական խաղերի; *1988 թ.-ի փետրվարից մինչև 1989 թ-ի հոկտեմբեր - Հայաստանում 1-ին պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբի՝ «ԼՈՌԻ» (ք.Կիրովական) հիմնադիր-նախագահ, որը ԽՍՀՄ չեմպիոնատի 2-րդ լիգայի առաջատարներից էր: ՖԱ-ն մասնակցել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Տանզանիայում ուսումնամարզական հավաքների և ընկերական խաղերի;
*1988 թ., հոկտեմբեր – ԽՍՀՄ առաջնության 2-րդ լիգայի Համամիութենական Արհմիությունների Կենտրոնական Խորհրդի գավաթի հաղթող (Ադլեր, ՌԴ) ;
*1987 թ.-ի նոյեմբերից մինչև 1988 թ.-ի հունվար — «ԼՈՌԻ» (Կիրովական) ֆուտբոլային վարպետների թիմի պետ և խորհրդատու;
1978-1986թ.թ. – Կաշվե գնդակի ակումբի հանրապետական շտաբի փոխնախագահ; 1975-1986թ.թ. – մինի-ֆուտբոլի համամիութենական մրցաշարերի նախաձեռնող և կազմակերպիչ, մասնակցությամբ – տեղի, Լենինականի, Երևանի, Թիֆլիսի, Ցխինվալիի, Սումգայիթի, Լիտվայի և Էստոնիայի պատանեկան և մեծահասակների թիմերի;
*1974-1986 թ.թ. — «Կաշվե գնդակ» (Կիրովական) ակումբի նախագահ։
ԽՍՀՄ «Կաշվե գնդակ» եզրափակիչների արդյունքները.
*1981 թ. — ավագ խումբ, Ռիգա (Լատվիա)՝ 1-ին տեղ;
մարզիչներ՝ Ռազմիկ Հովհաննեսյան, Վրեժ Պողոսյան, Լեվոն Վարդիկյան:
*1984 թ. – կրտսեր խումբ, Ֆրունզե, (Ղրղզստան)՝ 1-ին տեղ;
մարզիչներ՝ Լեվոն Վարդիկյան, Ստեփան Բեկչյան, Սամվել Ղազարյան:
*1978 թ. — ավագ խումբ, Վորոշիլովգրադ (Ուկրաինա) – 3-րդ տեղ;
մարզիչ՝ Վրեժ Պողոսյան:
*1974-1986 թթ — Սպորտկոմիտեի պատասխանատու մաչզիչ՝ ֆուտբոլի, հրաձգության, մարմնամարզության, սուսերամարտի և լողի (Կիրովական);
Մասնակցել է Ֆուտբոլի Աշխարհի առաջնություններին պաշտոնական պատվիրակությունների կազմում՝ 1982թ. (Իսպանիա) եւ 1986թ. (Մեքսիկա), իսկ 1990թ. (Իտալիա` INTERSPORT-ITALIA-ի հրավերով);
*1988-1990 թ.թ. – ԽՍՀՄ ֆուտբոլային լիգաների միության Վարչական խորհրդի անդամ;
*1998 թ. – հանրային օրինակելի ծառայությունների համար ճանաչվել է
ՏԱՐՎԱ ՄԱՐԴ (American Biographical Institute, USA)
2021 թ. – ՎԱՆԱՁՈՐԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ։