Գլխավոր
/
ՏԻՄ
/
Պատվավոր քաղաքացիներ
07.07.2025թ
Թորոսյան Վալտեր
Վալտեր Նիկողոսի Թորոսյան
Վալտեր Թորոսյանը Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան №3 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո մինչև 1958 թվականը աշխատել է որպես դերձակ, խառատ, հսկող։ 1967 թվականին ավարտել է ԽՄԿԿ կենտկոմին առընթեր կուսակցական բարձրագույն դպրոցը, 1981 թվականին՝ Ստեփանավանի անասնաբուծական-անասնաբուժական տեխնիկումը։ 1958-1969 թվականներին աշխատել է Վանաձորի «Կայծ» թերթի խմբագրությունում։ 1969-1970 թվականներին եղել է Վանաձորի «Կառուցող», 1970-1973 թվականներին՝ «Գուգարք» շրջանային թերթերի խմբագիրը։ 1973-1979 թվականներին աշխատել է որպես ՀԿԿ Գուգարքի շրջկոմի քարտուղար։ 1979-1993 թթ. կրկին աշխատել է որպես «Գուգարք» թերթի խմբագիր։ Այնուհետև աշխատել է Վանաձորի «Վերածնունդ», «Արփի», «Լոռու մարզ» թերթերում և «Մաշտոց» հանդեսում։ 1993 թ. հիմնադրել է «Գրական վերնատուն» հրատարակչությունը, 2002 թ.-ից հիմնադրել և հրատարակել է հնաբնակների «Վանաձոր» հայրենակցական միության «Ջուխտ ախպուր» թերթը։
Երկեր
Կանչում են սարերը, Երևան, 1970, 36 էջ։
Իմ աշխարհը, Երևան, 1974, 148 էջ։
Լեռների տիրակալները, 1979, 216 էջ։
Կյանքը արկածների մեջ (պատմվածքներ), Երևան 1982, 148 էջ։
Լեռներն այրվում են կարոտից (վիպակներ), Երևան, 1984, 324 էջ։
Կենդանի թիրախ (վեպ), 1987, 336 էջ։
Խաչվածին մահ չկա (վեպ), Երևան, 1994, 300 էջ։
Վանաձորը նրա պառնասն էր (Մկրտիչ Սարգսյանն իմ հուշերում), Երևան, 2003, 108 էջ։
Որսապատում (պատմվածքներ), Երևան, 2004, 143 էջ։
Նախնյաց հետքերով (պատմվածքներ), Երևան, 2007, 344 էջ։
Զուլու. վիհից դեպի անդունդը, Երևան, 2008, 143 էջ։
Կոտրած եկեղեցու լուսաբացը, Երևան, 2008, 407 էջ։