Գլխավոր
/
ՏԻՄ
/
Պատվավոր քաղաքացիներ
04.07.2025թ
Սարգսյան Սերժ
Սարգսյան Սերժ Ազատի
Ծնվել է 1954թ. հունիսի 30-ին Արցախի Ստեփանակերտ քաղաքում։
Կրթություն
1979թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեություն
1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1975-1979թթ.` աշխատել է Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում:
1979–1988թթ.՝ պաշտոնավարել է ԼՂԻՄ կոմերիտական և կուսակցական մարմիններում. եղել է կոմերիտմիության Ստեփանակերտի քաղկոմի առաջին քարտուղար, կուսակցության Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, կուսակցության ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղարի (Հ.Պողոսյան) օգնական:
1989–1993թթ.՝ ԼՂՀ պաշտպանության կոմիտեի նախագահ, ապա` ԼՂՀ պաշտպանության նախարար:
1990–1993թթ.` ՀՀ ԳԽ պատգամավոր:
1993–1995թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարար:
1995թ. մայիս-հուլիսին` ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետ:
1995–1996թթ.` ՀՀ ազգային անվտանգության նախարար:
1996–1999թթ.` ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար:
1999թ. հունիս-նոյեմբեր` ՀՀ ազգային անվտանգության նախարար:
1999-2000թթ.` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:
1999-2007թթ.` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
2000-2007թթ.` ՀՀ պաշտպանության նախարար:
2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ:
2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձեւավորված կառավարությունը:
2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2008թ. ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը:
2013թ. փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2013թ. ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը:
Ձեռքբերումներ
Պարգևատրվել է և ԼՂՀ «Ոսկե արծիվ» շքանշանով:
Պարգևատրվել է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով:
Պարգևատրվել է «Տիգրան Մեծ» շքանշանով, պետական այլ պարգեւներով:
Այլ
Սարգսյանին է պատկանում «Մենք այս պատերազմում կհաղթենք, եթե մեզանից յուրաքանչյուրը պատերազմը համարի իրենը` որպես համազգային ու ամեն ինչ վճռող գոյապայքար» կարգախոսը:
Ղեկավար մասնակցություն է ունեցել բոլոր ռազմական գործողությունների պլանների մշակման, դրանց նախապատրաստման ու իրականացման գործում:
1994թ. մայիսի 16-ին ստորագրել է ՌԴ պաշտպանության նախարար Պ. Գրաչովի առաջարկած զինադադար հաստատելու մասին համաձայնագիրը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 2006 թվականից, 2006 թվականի հուլիսից մինչեւ 2007 թվականի նոյեմբերը` կուսակցության խորհրդի նախագահ: 2007 թվականի նոյեմբերին ընտրվել է ՀՀԿ նախագահ:
Երեւանի պետական համալսարանի խորհրդի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: