Գլխավոր
/
ՏԻՄ
/
Պատվավոր քաղաքացիներ
04.07.2025թ
Սարգսյան Ստեփան
1982թ. Կանադայում աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
ԽՍՀՄ չեմպիոն
ԽՍՀՄ և աշխարհի եռակի գավաթակիր
Եվրոպայի չեմպիոն
«Բարի կամքի» խաղերի արծաթե մեդալակիր
1988թ, Սեուլյան օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:
Սպորտի վաստակավոր վարպետ
Ստեփան Սարգսյան (ծն. 15 սեպտեմբերի, 1962[1], Շամուտ[2], Թումանյանի շրջան, Հայկական ՍՍՀ), խորհրդային ազատ ոճի ըմբիշ, ԽՍՀՄ չեմպիոն (1988), Եվրոպայի չեմպիոն (1988), աշխարհի եռակի գավաթակիր (1984, 1987, 1989), Օլիմպիական խաղերի մրցանակակիր (1988), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1988)։
Կենսագրություն
Ստեփան Սարգսյանը ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՍՍՀ-ի Թումանյանի շրջանի Շամուտ գյուղում։ 1976 թվականին նրա ընտանիքը տեղափոխվեց Կիրովական (այժմ՝ Վանաձոր), որտեղ նա սկսեց զբաղվել ազատ ոճի ըմբշամարտով՝ Հակոբ Գենջյանի ղեկավարությամբ։ 1981 թվականին նա դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող։ 1984-1990 թվականներին եղել է ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ։ Ստեփան Սարգսյանի կարիերայի ընթացքում առավել հաջող էր 1988 թվականը, երբ նա դարձավ ԽՍՀՄ և Եվրոպայի չեմպիոն և Սեուլի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ 1990 թվականին նա արժանացավ Սիեթլի Բարի կամքի խաղերի արծաթե մեդալի։ 1991 թվականին նա ավարտեց իր մարզական կարիերան։
1998-2002 թվականներին Ստեփան Սարգսյանը եղել է Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, իսկ 2002 թվականից նրա պատվավոր նախագահն է։ 1992 թվականից Հայաստանում անցկացվում է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար, որը կրում է Ստեփան Սարգսյանի անունը և ընդգրկված է միասնական ոճի ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի օրացույցում։