Գլխավոր
/
ՏԻՄ
/
Պատվավոր քաղաքացիներ

04.07.2025թ

Փելեշյան Արտավազդ

Կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ և ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանը համաշխարհային վավերագրական կինոյի հայտնի դեմքերից է: Նրա մշակած «տարածական մոնտաժի» մեթոդը նոր խոսք է կինոյի պատմության մեջ:

Արտավազդ (Արթուր) Աշոտի Փելեշյան (փետրվարի 221938ԼենինականՀայկական ԽՍՀԽՍՀՄ), գեղարվեստական և վավերագրական կինոյի հայտնի ռեժիսոր, սցենարիստ, դերասան։ Համարվում է համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական։

Հայաստանի ժողովրդական արտիստ (2004), ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1996), Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1985), Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Ֆրանսիայի SCAM-ի անդամ (1991)։

Կենսագրություն

Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Մինչև 1963 թվականն ապրել է Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)։ 1963-1967 թվականներին սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (Lեոնիդ Քրիստիի արվեստանոց)։ Ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել, իսկ նա մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների կողմից։ 1972 թվականին Կուլիջանովի հետ համատեղ նկարահանել է «Աստղային ժամ» ֆիլմը, իսկ Միխալկով-Կոնչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմում հեղինակել է վավերագրական հատվածը։ 1969թ նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում։ Փելեշյանի սցենարով Միքայել Վարդանովը բեմադրել էր «Մենք ենք, մեր սարերըԱշնանային հովվերգություն» ֆիլմը։ 1975 թվականին Փելեշյանը ստեղծեց իր ամենահայտնի ֆիլմը՝ «Տարվա եղանակները», և առաջին անգամ չօգտագործեց արխիվային կադրեր՝ շնորհիվ կինոօպերատոր Միքայել Վարդանովի փայլուն աշխատանքի[1][2][3][4]։.

Փելեշյանի «Դիստանցիոն մոնտաժը կամ դիստանցիայի տեսությունը» աշխատությունը մոնտաժի զարգացման պատմության մեջ նոր քայլ է ներկայացնում։ 1988 թվականին հրատարակեց «Իմ կինոն» գիրքը, ուր զետեղված էին տեսական աշխատանքներն ու սցենարները։ Իր ֆիլմերում նա վերացրեց խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանները՝ երկուսն էլ մոնտաժելով իբրև իրական բանաստեղծական էություն[5]։

Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964), «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով։ 1969 թվականին Փելեշյանը նկարահանել է «Մենք» ֆիլմը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «Դիստանցիոն մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն։ Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։

Նրա գործունեության մասին հրատարակվել են գրքեր ԻտալիայումԱվստրիայումԳերմանիայումՉեխիայումԱՄՆ-ում, ՄեքսիկայումԲրազիլիայումԿոլումբիայումՃապոնիայում և Հարավային Կորեայում։ 2017 թվականին Ֆրանսիայում հրատարակվել է «Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա» գիրքը։ Փելեշյանի մասին ֆիլմեր են ստեղծվել Հոլանդիայում, Ռուսաստանում, Իտալիայում և Ֆրանսիայում։ 2011 թվականին իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոն նկարահանել է «Փելեշյանի լռությունը» վավերագրական ֆիլմը՝ նվիրված մեծ ռեժիսորին։

Արտավազդ Փելեշյանը ռեժիսուրայի արվեստի մասին դասավանդել է բազմաթիվ համալսարաններում և կինոդպրոցներում՝

  • ԽՍՀՄ Հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակումների աշխատողների որակավորման ինստիտուտում, ԽՍՀՄ Պետական կինոյի ինստիտուտում (Մոսկվա)՝ սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասարաններում,
  • ՖԱՄՈՒ (Պրահա) կինոակադեմիայում, ՖԵՄԻՍ (Փարիզ), կինոյի համալսարան (Մեխիկո)

Համարվում է պատվավոր դոկտոր և պրոֆեսոր երկու պետական բուհերում՝

  • Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտ
  • Հայ-Ռուսական Համալսարան

Աշխատել է Բելառուսֆիլմում, Հայֆիլմում, Գորկու անվան ստուդիայում, Մոսֆիլմում, Մոսկվայի գիտական ֆիլմերի կենտրոնում։ Փարիզում աշխատել է ֆիլմերի վրա Fondation Cartie-ի համար և Կարլսրուհեում (Գերմանիա) ZTKM-ի համար։

2015 թվականին Ֆրանսիայի Լեոն քաղաքի Լյումիեր եղբայրների թանգարանում բացվել է պատվոտախտակ՝ «Արտավազդ Փելեշյան»։

Գրքեր

  • «Իմ կինոն» — ռուսերեն լեզվով, հրատարակված է Հայաստանում (1988)
  • «Դիստանցիոն մոնտաժ և Արտավազդ Փելեշյանի կինոն» — իտալերեն, հրատարակված է Իտալիայում (1989)
  • «Արտավազդ Փելեշյան. ՄԵՐ ԴԱՐԸ» — գերմաներեն և անգլերեն, հրատարակված է Ավստրիայում և Գերմանիայում (2004)
  • «Դիստանցիոն մոնտաժ և հեռավորության տեսություն» — իսպաներեն և անգլերեն, հրատարակված է Մեքսիկայում (2011)
  • «Նյութը և Տիեզերքը — Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը» — իսպաներեն և ֆրանսերեն, հրատարակված է Կոլումբիայում և Ֆրանսիայում (2011)
  • «Արտավազդ Փելեշյանի դիստանցիոն մոնտաժը» — չեխերեն, հրատարակված է Չեխիայում (2016)
  • «Տպավորությունների ժամանակը» —ռուսերեն (երկու հատոր), հրատարակված է Հայաստանում։ Իր նախագծերի և տեսությունների հետ մեկտեղ, համաշխարհային մամուլի ամփոփումը իր ֆիլմերի և ստեղծագործությունների մասին (2016)
  • «Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա» — ֆրանսերեն, հրատարակված է Ֆրանսիայում (2017)
  • «Իմ տիեզերքն ու դաշտի միասնական տեսությունը» — ռուսերեն, հրատարակված է Հայաստանում (2017)
  • «Իմ տիեզերքն ու դաշտի միասնական տեսությունը» — անգլերեն, հրատարակված է Հայաստանում (2018)

Մրցանակներ և պարգևներ

  • Օբերհաուզում կայացած Լիամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի գրան պրի «Մենք» ֆիլմի համար (1970)
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1979)
  • Սերգեյ Ռադոնեժսկու 3 աստիճանի շքանշան`«Աստված Ռուսաստանում» ֆիլմի համար։ Շքանշանը հանձնել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք սրբազան Պիմենը (1984)
  • ՀԽՍՀ պետական մրցանակ «Մեր դարը» ֆիլմի համար (1985)
  • ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության առաջին մրցանակ՝ «Իմ կինոն» գրքում ներառված տեսական և գրական աշխատանքների համար, ինչպես նաև կինեմատոգրաֆիական մտքի զարգացման յուրահատուկ ստեղծագործական փորձն արտացոլելու համար (1987)
  • ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (07.06.1996)
  • Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (1996)
  • SCAM գրան պրի համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար (Ֆրանսիա, 2000)
  • Ռուսական ազգային «Դափնի» մրցանակ՝ ոչ խաղարկային ֆիլմերի և հեռուստատեսության ոլորտում (2003)
  • ՀՀ ժողովրդական արտիստ (2004)
  • «Ոսկե ծիրան» կինոփառատոնում Սերգեյ Փարաջանովի անվան մրցանակ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար (2006)
  • ԱՊՀ երկրների միջպետական «Համագործակցության աստղեր» մրցանակ՝ գիտության և արվեստի բնագավառում եղած ձեռքբերումներում ունեցած մեծ ներդրման համար։ Մրցանակը հանձնեց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Իվանովնա Մատվիենկոն (2012)
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ (2012)
  • «Եղիցի Լույս» մրցանակ։ Մրցանակը հանձնեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ (2013)
  • Գյումրու պատվավոր քաղաքացի (2013)[6]
  • Յոգլովոյում (Չեխիա) կայացած միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար (2015)
  • Երևանի պատվավոր քաղաքացի (2017)[7]
  • Պատվո շքանշան (16.02.2018)[8]
  • Համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար մրցանակ (2024)[9]