Գլխավոր
/
ՏԻՄ
/
Պատվավոր քաղաքացիներ

04.07.2025թ

Օհանյան Հայկ

Ծնվել է 1931 թվականի մայիսի 3-ին Սպիտակի շրջանի Աֆանդի (Քարաձոր) գյուղում: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: 1952-ին գործուղվել է ՀԼԿԵՄ Կիրովականի օկրուգային կոմիտե, աշխատել է որպես հրահանգիչ: Ծառայել է խորհրդային բանակում: 1954-1961-ին զբաղվել է կոմերիտական աշխատանքով՝ ՀԼԿԵՄ Կիրովականի քաղկոմի բաժնի վարիչ, երկրորդ, ապա՝ առաջին քարտուղար:

1961-1964-ին աշխատել է ՀԿԿ Կիրովականի քաղկոմի կազմակերպչական բաժնի վարիչ, քաղկոմի երկրորդ քարտուղար: 

Ավարտելով Մոսկվայի Բարձրագույն կուսդպրոցը և հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան (1965-67) , ՀԿԿ կենտկոմում նշանակվել է պատասխանատու կազմակերպիչ: 1968-ին ընտրվել է Գուգարքի շրջանային խորհրդի գործկոմի նախագահ: 1969-ին ընտրվել է Կիրովականի քաղկոմի երկրորդ քարտուղար: 1976-ին ընտրվել է Կիրովականի քաղկոմի առաջին քարտուղար: 1988-1991-ին աշխատել է ՀԿԿ կենտրոնում որպես կուսակցական վերահսկողության հանձնաժողովի նախագահ: 1997-ից աշխատում է հայրենի քաղաքում:

1971-79-ին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Եղել է նախագահության անդամ: 1979-89-ին՝ ԽՍՀՄ ԳԽ-ի պատգամավոր:

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երեք շքանշանով: