Գլխավոր
/
ՏԻՄ
/
Պատվավոր քաղաքացիներ
03.07.2025թ
Յիրիկյան Ռալֆ
Ռալֆ Սեզարի Յիրիկյան (նոյեմբերի 16, 1967, Բեյրութ, Լիբանան), հայ գործարար, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի նախկին գլխավոր տնօրեն, 2023 թվականի մարտի 1-ից՝ Յուքոմ գլխավոր տնօրեն։
Կենսագրություն
Ծնվել է 1967 թվականի նոյեմբերի 16-ին Լիբանանի Բեյրութ քաղաքում։ 1987 թվականին ընդունվել է Բեյրութի ամերիկյան համալսարան, որն ավարտել է 1991 թվականին՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի կոչում։ 1992 թվականին ստացել է նաև նույն համալսարանի գործարար կառավարման բակալավրի կոչում։
1991-1992 թվականներին Ռալֆ Յիրիկյանն աշխատել է Բեյրութի ամերիկյան համալսարանի «Ջաֆետ» գրադարանում՝ որպես փաստաթղթերի բաժնի օգնական, այնուհետև՝ Լիբանանի «Ջորջ Մաթթա իսթեբլիշմենթ» ընկերությունում՝ որպես համակարգչային օպերատոր։ 1993 թվականին աշխատել է Կատարի «Ալ Մահա գրուպ հոլդինգս» ընկերության նախագահի գործադիր քարտուղար, իսկ 1994 թվականին՝ Կիպրոսի «Նասսեր, Ղաթթաս և Կո» ընկերության կառավարման խորհրդատուի օգնական]։
1994-1996 թվականներին Ռալֆ Յիրիկյանը զբաղեցրել է «Ալ Մահա գրուպ հոլդինգս» ընկերության հավաքագրման վարչության ղեկավարի պաշտոնը։ 1997-1999 թվականներին եղել է Կիպրոսի «Նասսեր, Ղաթթաս և Կո» ընկերության բաժանորդների սպասարկման վարչության ղեկավար։ 1999-2001 թվականներին Ռալֆ Յիրիկյանը պաշտոնավարել է Լիբանանի «ԼիբանՍել» ընկերությունում՝ որպես ադմինիստրատիվ բաժնի տնօրեն։
Գործունեությունը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում
Ռալֆ Յիրիկյանը Վիքի Ճամբարում
2004 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի հունիսը Ռալֆ Յիրիկյանը «ՎիվաՍել-ՄՏՍ» (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) ընկերության գլխավոր տնօրենն էր: Ռալֆ Յիրիկյանի ղեկավարությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ն էապես փոխել է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի շուկան[3]։ Նորարարական մի շարք լուծումների շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը զգալիորեն ընդլայնել է հայաստանյան սպառողին հասանելի ծառայությունների տեսականին։ 2009թ.-ի ապրիլի 17-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջինը Հայաստանում գործարկում է 3G (երրորդ սերնդի) ցանցը՝ UMTS/HSPA տեխնոլոգիայով՝ ազդարարելով երկրում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման նոր փուլի սկիզբը։ Սկզբնական շրջանում այդ ծառայություները հասանելի էին Հայաստանի երեք խոշոր քաղաքներում՝ մայրաքաղաք Երևանում, Գյումրիում և Վանաձորում։ 3G ցանցի գործարկումը ստեղծում է բիզնեսի և ամենօրյա հաղորդակցման նոր հնարավորություններ։
Ընկերությունն այսօր ունի շուրջ 1300 աշխատակից։ ՎիվաՍել-ՄՏՍ-ը այսօր հանդիսանում է հանրապետության խոշորագույն հարկ վճարողներից մեկը]։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի առաջին բջջային օպերատորն է, որը ՀԾԿՀ-ի կողմից ստացել է ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն՝ 4-րդ սերնդի LTE ցանցի կառուցման նպատակով։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի LTE ցանցի կոմերցիոն ներդրման շնորհիվ Հայաստանը դասվել է 4G ցանց ներդրած փոքրաթիվ երկրների շարքին։ Ինչպես և երկրի բնակելի տարածքի ավելի քան 98%-ում ծածկույթ ապահովող 2G և 3G ցանցերի դեպքում, որոնք ամենաընդարձակն են Հայաստանում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի LTE՝ 4-րդ սերնդի ցանցը նույնպես աստիճանաբար հասանելի է դառնում Հայաստանի ամբողջ բնակչությանը։ Այժմ, 4G/LTE ցանցը հասանելի է բնակչության 52.5% տոկոսին։
«Ookla» ընկերության «Speedtest» հեղինակավոր հավելվածի հաշվարկներով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցը ճանաչվել է ամենաարագագործը Հայաստանում։
Ռալֆ Յիրիկյանի ղեկավարությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձավ կորպորատիվ պատասխանատվությամբ առաջնորդվող առաջին կազմակերպությունը մեր երկրում[։ Ընկերությունը հսկայական միջոցներ է ներդրել առողջապահական, մշակութային, գիտական, բնապահպանական, կրթական բնագավառներում, ինչպես նաև գյուղական ենթակառուցվածքային նորարարական նախագծերի իրականացման ուղղությամբ։
Ռալֆ Յիրիկյանը հրավիրյալ բազմաթիվ դասախոսություններով հանդես է գալիս ակադեմիական, գործարար լսարանների առջև, ինչպես նաև տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ֆորումներում։
2022 թվականի հունիսին Ռալֆ Յիրիկյանը հեռացավ ՎիվաՍել-ՄՏՍ-ից՝ կենտրոնանալու սեփական բիզնեսում։ Այս քայլի իրական պատճառները չեն հաղորդվում։
2023 թվականի մարտի 1-ին Ռալֆ Յիրիկյանը նշանակվեԼ Է Յուքոմ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում։
Գիտական աստիճանների, պետական պարգևների (մեդալներ) ցանկ
· Պատվո շքանշան` տրված ՀՀ նախագահի կողմից
· «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշան» ՝ ՀՀ նախագահի կողմից
· Մովսես Խորենացու մեդալ Հայաստանի հանրապետության նախագահի կողմից
· «Մեսրոպ Մաշտոց» շքանշան` տրված ԼՂՀ նախագահի կողմից
· «Անանիա Շիրակացի» մեդալ ԼՂՀ նախագահի կողմից
· Մարշալ Գեորգի Ժուկովի անվան շքանշան ՌԴ նախագահի կողմից
· Ռուսաստանի Դաշնության կառավարական` Վալերի Բրյուսովի անվան մեդալ
· «Լիբանանի Հանրապետության Նախագահական զրահ» շքանշան` տրված Լիբանանի Հանրապետության նախագահ գեներալ Միշել Սուլեյմանի կողմից
· ՀՀ վարչապետի հուշամեդալ
· Հուշամեդալ Ռալֆ Յիրիկյանին՝ շնորհված Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչապետի կողմից
· «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից
· ՀՀ Ազգային ժողովի Պատվո շքանշան
· «Գարեգին Նժդեհի» շքանշան ՀՀ ՊՆ կողմից
· «Մանթաշյանց Ասպետ» պատվո ադամանդյա շքանշան` շնորհված ՀՀ Մշակույթի նախարարության և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կողմից
· «Մանթաշյանց Ասպետ» արծաթե շքանշան
· Պետրոս Մեծի I աստիճանի շքանշան
· «ՀԱՕԿ-ի ոսկե շքանշան»` տրված Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից
· «Մանթաշյանց Ասպետ» ոսկե շքանշան «Ոսկե Ծիրան» փառատոնի կողմից
· Ռուսաստանի վաստակավոր ինժեների շքանշան և պատվավոր կոչում շնորհելու մասին դիպլոմ՝ Ռուստաստանյան ճարտարագիտական ակադեմիայի նախագահության կողմից
· Տիգրան II Մեծի մեդալ
· «Մանթաշյանց Ասպետ» պլատինե մեդալ
· «Հակոբ Մեղապարտի» մեդալ
· «Ծովակալ Իսակով» մեդալ` ՀՀ ՊՆ-ի կողմից
· ՀՀ Պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալ
· ՀՀ Պաշտպանության նախարարության հոբելյանական մեդալ «ՀՀ Զինված ուժեր 20 տարի»
· ՀՀ Պաշտպանության նախարարության` «Անդրանիկ Օզանյան» մեդալ
· «Դրաստամատ Կանայան» մեդալ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից
· ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ
· ՀՀ Մշակույթի նախարարության պատվոգիր և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ
· Գերատեսչական ոսկե մեդալ` ՀՀ բնապահպանության նախարարի հրամանագրով
· ՀՀ Կրթության և գիտության նախարարութան ոսկե մեդալ
· Գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալ` «Գյուղատնտեսական նվաճումների համար»
· ՀՀ Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալ
· ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարի հուշամեդալ
· ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալ
· «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հուշամեդալ»
· ՀՀ Ոստիկանության մեդալ համագործակցության համար
· ՀՀ ոստիկանության պետի` «Մարտական զորակցություն» մեդալ
· «Երևանի զինանշան» հուշամեդալ` Երևանի քաղաքապետի կողմից
· Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ
· ՀՀ Արարատի մարզպետի մեդալ և պատվոգիր
· ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ոսկե մեդալ
· Հայաստանի թատերական գործիչների միության մեդալ
· «Խաչակիր» ոսկե հուշամեդալ, «Խաչակիր» մշակութային հասարարական կազմակերպության խորհուրդ
· «Գթասրտության նվիրյալ» հուշամեդալ` Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից
· Մեդալ «Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին»` տրված «Մաշտոց» կրթամշակութային կենտրոնի կողմից
· Ոսկե մեդալ` տրվող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին աջակցություն ցուցաբերած բարերարներին
· Պատվո մեդալ` Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի կողմից
· Հուշամեդալ «ԽՍՀՄ օդաչու-տիեզերագնաց, Խորհրդային Միության կրկնակի Հերոս` Վիկտոր Վասիլյեվիչ Գորբատկո»
· «Առնո Բաբաջանյանի անվ. մրցանակի դափնեկիր» ոսկե մեդալ
· Ոսկե մեդալ և պատվոգիր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության կողմից
· ԱրՊՀ ոսկե մեդալ
· Ավրորա Մարդիգանյանի անվան հուշամեդալ` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից
· «Ոսկե Արագած» մեդալ՝ «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությունից
· Վուդրո Վիլսոնի անվան առաջին կարգի հուշամեդալ՝ Արևմտյան Հայաստան պետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության կողմից
· Ստեփանակերտ քաղաքի պատվավոր քաղաքացու մեդալ, ԼՂՀ
· «Երկրի առաջին տիեզերագնաց Յու. Ա. Գագարին» մեդալ` Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիայի կողմից
· Հայաստանի Զինված Ուժերի խորհրդանիշ
· Արտաշես I մետաղադրամ
· Գորիսի պետական համալսարանի գիտխորհրդի որոշմամբ` համալսարանի «Պատվավոր դոկտորի» կոչում
· Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի պատվավոր դոկտորի կոչում
· Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի (Հանովեր, Գերմանիա) պատվավոր ակադեմիկոսի կոչում
· Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչում` ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ
· Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչում
· «Երևանի Պատվավոր Քաղաքացի» կոչման վկայական Ռալֆ Յիրիկյանին՝ շնորհված Երևան քաղաքի ավագանու որոշմամբ
· Լեռնային Ղարաբաղի հանրապետության Մարտակերտի քաղաքային համայնքի պատվավոր քաղաքացու կոչում
· «Տարվա մարդ» պատվավոր կոչում` շնորհված «Հայաստանի Ոսկրածուծի դոնորների ռեեստր» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կողմից
· Ուռուցքաբանության ազգային կենտրոնի «Մեծ բարեկամ»-ի պատվավոր կոչում
· Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի Նախագահության պատվավոր անդամի կոչում
· «Կորպորատիվ պատասխանատվության ազգային փարոս» անվանակոչումը` «Տարվա լավագույն ապրանքանիշ» համաժողովրդական քվեարկությամբ ազգային մրցանակաբաշխության շրջանակներում
· Թեքեյան մշակութային միություն Լոնդոնի «Թեքեյան խնամակալ մարմնի» մրցանակ «Հանրօգուտ գործունեության համար»
· «Հեռուստատեսության բարեկամ» մրցանակ
· «Աշխատավայրը հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցնելու և նրանց աշխատանքի ընդունելու համար» մրցանակ` «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արևելք» ՀԿ-ների, և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից
· «Սպասարկման լավագույն մշակույթ» մրցանակ` Սպառողների ազգային ասոցիացիայի կողմից
· «Տարվա լավագույն հասարակական գործիչ», «ԱՍ» մրցանակաբաշխություն, «Անալիտիկա» կենտրոն
· «Մերկուրի» մրցանակ ՀՀ առևտևաարդյունաբերական պալատի որոշմամբ
· «Տարվա բիզնես անհատականություն» մրցանակ Ռալֆ Յիրիկյանին (Հայկական առևտրային ցանցի երրորդ մրցանակաբաշխություն)
· Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և գործարար կառավարման ֆակուլտետի կողմից հիմնված` «Բիզնես առաջնորդության» մրցանակ
· Շուշի քաղաքի պատվավոր քաղաքացու պատվոգիր, ԼՂՀ
· Եղեգնաձորի պատվավոր քաղաքացու վկայական, Վայոց Ձորի մարզ
· Պատվավոր Ուրցաձորցու վկայական, Արարատի մարզ
· Զովաբեր Համայնքի պատվավոր քաղաքացի, Գեղարքունիքի մարզ
· Դիլիջանի պատվավոր քաղաքացու վկայական, Տավուշի մարզ
· Մովսես գյուղի պատվավոր քաղաքացու վկայական, Տավուշի մարզ
· Պատվոգիր` տրված Հայկական աստղագիտական ընկերության կողմից։ Շնորհվել է Միջազգային աստղագիտական տարվա կապակցությամբ
· Պատվոգիր «Իրավունք» թերթի կողմից` ՀՀ-ում լավագույն տնտեսական գործիչ ճանաչվելու կապակցությամբ
· Բնապահպանական պատվոգիր` World Land Trust-ի կողմից
· Հատուկ պատվոգիր Սպառողների ազգային ասոցիացիայի կողմից
· Եղեգնաձորի պատվավոր քաղաքացու վկայական, Վայոց Ձորի մարզ
· Գերազանցության վկայական Logos EXPO-ի կողմից` հայաստանյան բաժանորդներին շարժական հեռախոսակապի բարձրորակ ծառայություներ մատուցելու համար
· «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի ջատագով» վկայական` ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի կողմից
· «Տարվա բարերար» վկայական, քաղաքական-հասարակական «ԱՍ» մրցանակաբաշխություն
· Վկայական` Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի կողմից, Մոնրեալի գլխավոր գրասենյակ, Կանադա (ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի գլխավոր խորհրդակցական կարգավիճակ), Ակադեմիայի պատվավոր անդամ Ռալֆ Յիրիկյանին
· Ռուսաստանի ճարտարագիտական ակադեմիայի արտասահմանյան անդամի դիպլոմ
· Պատվավոր դիպլոմ Ռալֆ Յիրիկյանին տեղեկատվական համակարգերի և հեռահաղորդակցության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար՝ Ռուսաստանի Դաշնության Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի նախագահ Բ.Վ. Գուսևի կողմից
· Շնորհակալագիր` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին աջակցելու նպատակով իրականացված նվիրատվության համար
· Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների ազգային կոմիտեի (IUCN NL) կողմից տրված հավաստագիր
· Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից տրված հավաստագիր