Գլխավոր
/
ՏԻՄ
/
Պատվավոր քաղաքացիներ

03.07.2025թ

Հովհաննիսյան Կամո

Կամո Հովհաննեսի Հովհաննիսյանը ծնվել է 1962թ. դեկտեմբերի 28-ին Կիրովական քաղաքում՝ բանվորի ընտանիքում: Հաճախել է Կիրովականի թիվ 6 դպրոցը, որն ավարտել է 1980թ.: 1980-1986թ.թ. սովորել է Կնունյանցի անվան սարքաշինական տեխնիկումի սառնարանակոմպրեսորային ֆակուլտետը՝ ստանալով տեխնիկ-տեխնոլոգի որակավորում:

1981-1983թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում:

1987-1992թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի «Ընդհանուր տեխնիկական առարկաներ» բաժնում:

1983-1992թ.թ. աշխատել է «Ավտոգեն» արտադրական միավորումում, որպես գունավոր մետաղների զոդող:

1990թ.-ից մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին՝ «Վանաձոր» կամավորական ջոկատում, սկզբում որպես զինվոր, ապա որպես փոխհրամանատար, 1991թ.՝ որպես հրամանատար:

1992-1993թ.թ. մարտական գործողությունների ժամանակ երեք անգամ վիրավորվել ՝ /Մարտակերտի շրջանի Կճողուտ գյուղ, Լաչինի շրջանի Ղոչազի սար, Քարվաճառի շրջանի Յանշակ Բինա բնակավայրերի ազատագրման ժամանակ/: Մասնակցել է Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար, Բաղանիս, Ղլաչա գյուղերի պաշտպանությանը, Իջևանի շրջանի Լալի գյուղի, Տավուշի շրջանի Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար, Գորիսի շրջանի Խոզնավար, Մեղրիի շրջանի Սոյուղ, Ղափանի շրջանի Սրաշեն, Ծավ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, ԼՂՀ-ի Մարտակերտի շրջանի Մեծ Շեն, Մոխրաթաղ, Վանք, Դրմբոն, Կուսապատ, Հարությունագոմեր, Մեգրելսկ, Մաղավուզ, Առաջաձոր, Պողոսագոմեր, Հաթերք գյուղերի պաշտպանությանը, Հադրութի շրջանի Դիլաղարդա բնակավայրի գրավմանը, Լաչինի շրջանի Սուս, Ղոչազ, Ֆիզուլու և Ջաբրայիլ շրջանների ազատագրմանը, Քարվաճառի Չապլի, Սեյլար, Լև, Յանշակ, Յանշակ Բինա, Օմարի լեռնանցքի ազատագրմանը:

Հայկական բանակում ծառայել է 1992թ.-ից, սկզբում երրորդ գնդում, որպես վաշտի հրամանատար, ապա՝ դեկտեմբերից, առանձին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար:

1994 թ. մայիսին նշանակվել է Վանաձորի գոտու ռազմական ոստիկանության բաժնի պետի տեղակալ, շտաբի պետ: 1996թ. հոկտեմբերին, նույն բաժնի պետ, ստացել է մայորի զինվորական կոչում:

1998թ. ստացել է փոխգնդապետի կոչում:

2000թ. նշանակվել է Տավուշի և Լոռու մարզերի ռազմական ոստիկանության պետ: 2003 թ-ից մինչև 2010թ. աշխատել է Վանաձորի ռազմական ոստիկանության բաժնի պետ:

2012թ.–ից մինչ օրս ծառայում է Վանաձորի պահպանության բաժնի պետ:

1993-1996թ.թ. ընտրվել է Վանաձորի ԵԿՄ-ի փոխնախագահ, 1996թ.-ից մինչև 2008թ.-ն ընտրվել է Վանաձոր քաղաքի ԵԿՄ-ի նախագահ:
2008-ից մինչ օրս Լոռու մարզի ԵԿՄ-ի նախագահ:

Պարգևատրվել է Հայաստանի « Արիություն», ԼՂՀ-ի «Արիություն», «ՀՀ մարտական ծառայությունների համար», «Վազգեն Սարգսյան», «Դրաստամատ Կանայան», «Անդրանիկ Օզանյան», «Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ աստիճանի անբասիր ծառայության համար», «Հայկական բանակի 20 տարի», «Երկրապահ», «Հինգերորդ բրիգադա», «Ազատագրում», «Հաղթանակ» մեդալներով, «Վազգեն Սարգսյան» շքանշանով, «ԼՂՀ-ի պաշտպանության նախարարություն», «Հայաստանի երկրապահ 20 տարի» հուշամեդալներով, Ռուսաստանի Դաշնության Ազգային պարգևատրման ակադեմիայի ,,Звезда”, ,,Пօкрова Пресвятой Богородицы” հուշամեդալով:

2010թ. պարգևատրվել է «Լոռու ասպետ» պատվո նշանով:

2000թ. ստացել է գնդապետի կոչում:

Ամուսանացած է: Ունի որդի, դուստր և երկու թոռ: