Մարտի 7-ին Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ 2022 թ.-ի սեպտեմբերի մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների հետմահու պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը,ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, զինվորականներ, պարգևատրվող զինվորների հարազատներ։
Ներկաներին ողջունել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և Գերաշնորհ Սրբազան հայրը։
Այնուհետև՝ մարտական գործողությունների ժամանակ անմահացած մեր հերոսների հարազատներին հանդիսավոր կերպով հանձնվել են նրանց հետմահու պարգևները։