Արկադի Փելեշյանի շնորհավորանքը Սուրբ Հարության տոնին

«Սիրելի’ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առթիվ։
Սուրբ Զատիկը խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան, լույսի հաղթանակը խավարի, բարունը’ չարի նկատմամբ։
Զատկական այս օրը զորանանք, լցվենք խաղաղությամբ, սիրով և հույսով։
Զատիկի ողջ ընթացքում մենք առավելապես զգում ենք միասնության, փոխօգնության և բարության ուժը:
Թող բոլորիդ տները լցված լինեն երջանկությամբ, բարեկեցությամբ, ներդաշնակությամբ, և թող լցվենք ավելի լավ ապագայի հանդեպ հավատով:
Մաղթում եմ, որ Քրիստոսի Հարության լույսը ուժ տա և կրկնապատիկի Աստծո պատվիրաններով և քրիստոնեական բարձրագույն արժեքներով ապրելու մեր հաստատակամությունը։
Քրիստոս հարյավ ի մեռելոց.
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։