ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ և ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲԱԺՆԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  • 2020թ․ կազմվել են սուբվենցիոն ծրագրերի հայտեր, որոնք ներկայացվել են համապատասխան գերատեսչություններին։ Ծրագրերն ուղղված են համայնքային ենթակայության հիմնարկների բարեկարգմանը, նոր այգիների հիմնմանը և այգիների հիմնանորոգմանը, ճանապարհների հիմնանորոգմանը, շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը։
  • Ծրագրերի իրականացման համար ներդրում են կատարում նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրերը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան։
  • 2020թ․ իրականացված սուբվենցիոն ծրագրեր
Ծրագրի անվանում Ծանոթություն
1 Վանաձոր համայնքի

«Աթլետիկայի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում,

«Հրաչյա Կլեկչյանի անվան թիվ 1 մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի  շենքի հիմնանորոգում

«Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանայի համակարգ» ՀՈԱԿ-ի Թատերական 2 հասցեում գտնվող շենքի հիմնանորոգում

Ավարտված
2 Վանաձոր համայնքի

«Շառլ Ազնավուրի» անվան այգու հիմնանորոգում

Տարոն-2այգու կառուցում

Տարոն-4 այգու կառուցում

Ավարտված
3 Վանաձոր համայնքի

Չուխաջյան փողոցի հիմնանորոգում

Լալվարի փողոցի հիմնանորոգում

Ավարտված
4 Վանաձոր համայնքի բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ Ընթացքի մեջ

 

Կատարվել է ծրագրերի մշտադիտարկում։

  • Համայնքապետարանն, իր ներքին և արտաքին փաստաթղթաշրջանառությունն իրականացնում  է 2016թ. մարտի1-ից տեղադրված համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով։ 2020թ․ տեղադրվել է ծրագրի թարմացված տարբերակը, որը հնարավորություն տվեց քաղաքացիների սպասարկման մի շարք ծառայություններ իրականացնել առցանց տարբերակով, այդ թվում դիմումների առցանց ընդունման տարբերակը։

 

  • Ծրագրի սպասարկումը ևաշխատակիցների մեթոդական օգնությունը ևս կատարվում է ԶԾ, ԱԿ և ՏՏ բաժնի կողմից։
  • Հաշվետու ժամանակահատվածում բաժինն ստացել է թվով 245 հանձնարարական, որոնք կատարվել են սահմանված ժամկետներում:
  • Կազմվել է և ավագանու հաստատմանն է ներկայացվել մի շարք նախագծեր և հաշվետվություններ։

  • Կատարվել է www.vanadzor.am պաշտոնական կայքէջի սպասարկում, արդիականացում։Տեղեկատվությունը թարմացվել է ամենօրյա ռեժիմով։Կարգի համապատասխան ներդրվել են նոր բաժիններ, կատարվել է կայքէջ իամենօրյա մշտադիտարկում, տեղեկատվությունը տեղադրվել է նաև cmis.vanadzor.am կայքում։
  • Ապահովվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ համայնքապետարանի համակարգչային տեխնիկաների, տեսախցիկների, սերվերային համակարգի տեխնիկական և ծրագրային սպասարկումը:
  • Կատարվել է համայնքապետարանի համակարգչային տեխնիկայի՝ համակարգիչների, պրինտերների, սնուցման համակարգերի գույքագրում և հաշվառում:
  • ԵՄ «Քաղաքապետեր, հանունհամայնքի տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում 2020թ մշակվեց «Վանաձոր համայնքի տնտեսական զարգացման պլանը , որը հավանության արժանացավ Համաշխարհային բանկի կողմից։Վանաձոր համայնքը դարձավ ԵՄ «Քաղաքապետեր, հանուն համայնքի տնտեսական զարգացման ծրագրի գործող անդամ։/նկար/

  • Վանաձորի համայնքապետարնը «Ուրբան» հիմնադրամի հետ համատեղ մշակել և հայտ է ներկայացրել ԵՄ կողմից հայտարարված «Գործընկերություն հանուն քաղաքների կայուն զարգացման» ծրագին և ճանաչվել հաղթող։«Դաշինք, հանուն կանաչ և կայունկառավարման» ծրագիրը կիրականացվի Վանաձոր, Գյումրի և Պիլա քաղաքներում։ Ծրագրի բյուջեն ավելի քան 4 մլն Եվրո է, տևողությունը 40 ամիս։Նախատեսվում է՝
  • Ձեռք բերել 5 /յուրաքանչյուր քաղաքում/ էլեկտրաավտոբուսներ, տեղադրել էլեկտրալիցքավորման կայաններ, ներդնել խելացի տոմսային համակարգ

  • Կառուցվի աղբի վերամշակման հոսքագիծ, կտեղադրվեն 300 աղբարկղեր, ձեռք կբերվի մաքրող մեքենա:

 

  • ԿտեղադրվիGIS համակարգ
  • Կիրականացվեն մաքրության շաբաթներ
  • Կկազմակերպվի մի շարք ուսուցողական ծրագրեր
  • Միջազգային և տարածաշրջանային ֆորումներ։

Իրականացվում է«Գործընկերությունգյուղականկանաչ տարածքների աղտոտման դեմ» ծրագիրը, որի շրջանակներում համայնքը ստացել է 1 մամլիչ սարք և պլասիկե աղբի աղբամաններ։ Ծրագիրն իրականացվում է Դարպաս և Շահումյան համայնքների հետ համատեղ։

  • Տարածքային զարգացման հիմնադրամի հետ իրականացվում է թիվ 11 մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի հիմնանորոգում,/ծրագիրն ընթացքի մեջ է/
  • Համահայկական հիմնադրամի հետ համատեղ թվով 4 մանկապարտեզներում տեղադրվել են արևային պանելներ։

  • ՀՀկառավարության «Զինվորականհաշվառմանկարգըհաստատելումասին» թիվ 1269-Նորոշմանկարգիհամապատասխան վարվել էզինապարտությանգրանցամատյանը:
  • Համաձայն «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի և 2018թ.-ի նոյեմբերի 8-ի թիվ 1269-Ն կառավարության որոշման, իրականացվել է զորահավաքային գործընթացի պատշաճ մակարդակով կազմակերպում և անցկացում։
  • Մուտքագրվել է զինապարտների ցուցակները համաձայն ՀՀ «Պաշտպանության մասին» օրենքի 13-րդ հոդվածի։
  • Ըստ զինկոմիսարիատից ստացված Վանաձոր համայնքի քաղաքացիների կցագրման ստացագրերիև համագործակցելով բնակարանային տնտեսության և համատիրությունները համակարգող բաժնի հետ կատարվել են ծանուցման աշխատանքներ։
  • Բաժիննապահովելէ«Սահմանադրականբարեփոխումների»հանրաքվեինախապատրաստականաշխատանքներիիրականացումը, կազմավորվելենտեղամասայինկենտրոններ։
  • Աջակցությունէիրակնացվելմշակույթիտներինևմանկապարտեզներինտարբերկառույցներինծրագրերներկայացնելու։
  • 2020թ, մի շարք քննարկումների և Եվրոպայի խորհրդին ներկայացված հայտի արդյունքում Վանաձորը ճանաչվել է «Բաց կառավարման գործընկերության» OGP անդամ։ 2021թծրագրի շրջանակներում կկազմվի ծրագրեր, որոնք միտված կլինեն ավելի թափանցիկ դարձնել համայնքի գործունեությունը։

 

ԶԾ, ԱԿևՏՏբաժինը, չնայած համաճարակային  սահմանապակումներին  ակտիվ մասնակցություն է ցուցաբերել տարբեր միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների, դեսպանատների կողմից կազմակերպված առցանց հանդիպում- քննարկումների։ Դրանցից կարևոր է նշել

 

  • GIZ Գերմանական կազմակերպության կողմից կազմակերպած 2 շաբաթյա դասընթացը, որի շրջանակներում ՛՛Connective City՛՛ ներկայացվել է 2 էներգաարդյունավետության ծրագիր
  • Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը «Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում և Հայաստանում թափանցիկ և մասնակցային տեղական ինքնակառավարման խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպված փորձագիտական հանրույթի աշխատանքային խմբերի հանդիպումների շարքին/ չորս հիմնական ուղղություններով՝ հակակոռուպցիոն քաղաքականություն, հանրային բարեվարքություն, թափանցիկ հանրային գնումներ և թափանցիկ և բաց կառավարում/
  • ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքային մասնագետների համար կազմակերպվող «Համայնքային տնտեսության կայուն էներգետիկ զարգացումը հետհամաճարակային պայմաններում» խորագրով վեբինարը
  • «Բաց կառավարման գործընկերության» հանդիպում, Գյումրու քաղաքապետարանի, մի շարք հկ-ների ՔՀԿ-ների հետ
  • GIZ – Cities Network ցանցի կողմից կազմակերպված Էներգաարդյունավետ ծրագրերի կազմում
  • ՏԻմ թեմայով դասընթաց «Հզոր կանայք զարգացնում են համայնքը»
  • Մասնակցություն «Կանանց առաջնորդության» առցանց դպրոցին
  • ԳՄՀԸ կողմից կազմակերպված ՏԻՄ-երի կին ներկայացուցիչների և կին համայնքային ծառայողների հետ ՏԻՄ խնդիրներին վերաբերվող վերապատրաստում և Տիմ օրենսդրական խնդիրների վերհանում /առաջարկները ներկայացվել են համապատասխան գերատեսչություններին
  • Հանդիպում ԱՄՆ դեսպանի հետ
  • Ռեգեն-Վանաձոր հանդիպում հետագա անելիքների քննարկում
  • UNDP միջազգային փորձագետի հետ քննարկում էներգաարդյունավետության թեմայով
  • GIZ քննարկում Հայաստան-Վրաստան-Գերմանիա «Ճգնաժամերի ժամանակ հաղորդակցության և իրավիճակի կառավարում Կովկասի քաղաքների ցանցի շրջանում»։

Արտաքին հարաբերությունների ոլորտում կապ է պահպանվե լՎանաձոր իքույր և համագործակցող քաղաքների միջև, ուղերձներ է հղվել համապատասխան գերատեսչություններին /դեսպանատներ, միջազգային կազմակերպություններ, քույր քաղաքներ/։

Հայաստանի համար դժվարին այս շրջանում Վանաձորի քույր քաղաքներ Փասադենան և Բանյոնիրենեց աջակցությունն են հայտնել  Հայաստանին՝ պայմանավորված և COVID19-ի և պատերազմի հետևանքների հաղթահարման հետ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համայնքի ղեկավարի կողմից բաժնի 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքները գնահատվել են լավ:

You May Also Like