Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի հաշվետվությունը

Վանաձոր համայնքի ղեկավարի մոտ համայնքապետարանի աշխատակազմի բաժինները շարունակում են ներկայացնել 2019 թ.-ին կատարած աշխատանքների հաշվետվությունները: Փետրվարի 25-ին հաշվետու զեկույցով հանդես եկավ աշխատակազմի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը:
Մամիկոն Ասլանյանը գոհունակություն հայտնեց բաժնի կողմից կատարվող աշխատանքների վերաբերյալ, անդրադարձավ նաև քույր քաղաքների հետ համագործակցության խորացմանը՝ ընդգծելով, որ Վանաձորի համայնքապետարանը շարունակելու է Արևելյան Եվրոպայի երկրների քաղաքների հետ հարաբերությունների սերտացման և համագործակցության ուղիների որոնման գործընթացը:
Ապա աշխատակազմի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը հանդես եկավ հաշվետու զեկույցով:
բաժնի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է ՀՀ կառավարության «Զինվորական հաշվառման կարգը հաստատելու մասին» թիվ 1269-Ն որոշման կարգի համապատասխան զինապարտության գրանցամատյանի վարում։ 2016թ. մարտի մեկից քաղաքապետարանում ներ է դրվել համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգ, որի սպասարկումը և աշխատակիցների մեթոդական օգնությունը կատարվում է ԶԾ, ԱԿ և ՏՏ բաժնի կողմից: Հաշվետու ժամանակահատվածում բաժինն ստացել է թվով 275 հանձնարարական, որոնք կատարվել են սահմանված ժամկետներում: ԶԾ, ԱԿ և ՏՏ բաժնի կողմից կատարվել vanadzor.am պաշտոնական կայքէջի սպասարկում, արդիականացում։ Լուրեր և հայտարարություններ բաժինը թարմացվել են ամենօրյա ռեժիմով, կատարվում ամենօրյա մշտադիտարկում։ Տեղեկատվությունը տեղադրվել է նաև cmis.vanadzor.am կայքում։ ԶԾ, ԱԿ և ՏՏ բաժնի կողմից կազմվել է և ավագանու հաստատմանն է ներկայացվել 2019թ․ «Վանաձոր համայնքի Տարեկան Աշխատանքային Պլանը», մշտադիտարկումից հետո ավագանու հաստատմանն է ներկայացվել 2018թ․ «Վանաձոր համայնքի Տարեկան Աշխատանքային Պլանի» կատարողականը։ : ԶԾ, ԱԿ և ՏՏ բաժնի կողմից նաև Ավագանու հաստատմանն է ներկայացվել «2018-2021թթ Վանաձոր համայնքի զարգացման ծրագրի»2018թ․ հաշվետվությունը։ : ԶԾ, ԱԿ և ՏՏ բաժնի կողմից «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումին ներկայացվել է «Մայմեխ ճոպանուղու կառուցում» «Թագավորանիստ հնագիտական կենտրոն», «Հյուրանոցի կառուցում» ծրագրերը։
Մշակվել են տուրիզմի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր/«Մայմեխ ճոպանուղու կառուցում» «Թագավորանիստ՝ հնագիտական կենտրոն», «Հյուրանոցի կառուցում», «Սահադաշտի կառուցում», «Սայաթ Նովայի անվան այգու արդիականացում, քայլուղու կառուցում», «3 Լճերի տարածքի արդիականացում», «Գլխավոր փողոցների կապիտալ վերանորոգում», վերջիններս ներկայացվել են վարչապետին։ Իրականացվել է սուբվենցիոն ծրագրերի կատարման մշտադիտարկում, արդյունքները ներկայացվել են մարզպետարան։ Ծրագրերի հետ կապված համապատասխան փաստաթթերը տրամադրվել է ՏԿ և Ե նախարարություն։ «ՀԿ կենտրոն» ՔՀԶ-ի հետ մշակվել և «Ասբա» հիմնադրամին է ներկայացվել էներգաարդյունավետության 5 ծրագիր, որից հաստատվել է 2-ը․
 Թիվ 28 մանկապարտեզի էներգաարդյունավետություն՝ ծրագրի արդյունքում փոխվել է մանկապարտեզի միջանցքի դռները և լուսամուտները։
 Թիվ 19 մանկապարտեզի էներգաարդյունավետություն՝ ծրագրի արդյունքում մանկապարտեզի հին լամպերը փոխարինվել են նոր ԼԵԴ լամպերով, միջանցքներում տեղադրվել են ջեռուցման մարտկոցներ։
Շարունակվում է համայնքապետարանի համագործակցությունը «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք II» ծրագրի հետ։ Ծրագրի շրջանակներում մշակվել է
 քաղաքի գլխավոր փողոցների էներգաարդյունավետություն /Տիգրան Մեծ/ ծրագիրը, որով նախատեսվում է լուսավորության նոր համակարգի տեղադրում։
 Համայնքապետարանի շենքի էներգաարդյունավետություն, ծրագրով նախատեսվում է էներգիայի մի մասի ստացում արևային պանելների միջոցով, որը կբերի էներգիայի ծախսի կրճատման։

ԶԾ, ԱԿ և ՏՏ բաժնի կողմից մի շարք կազմակերպությունների, այդ թվում Փասադենա քույր քաղաքի «Քույր քաղաքաների ասոցիացիային» է ներկայացվել համայնքապետարանի ենթակայության հիմնարկների խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները, ինչի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Փասադենա քույր քաղաքի պատվիրակության հետ թիվ 8 մանկապարտեզի վերակառուցման ծրագիրն իրականացնելու համար։
Հաշվետու ժամանակահատվածում հայտարարվել է 3 հանրային քննարկում, որում ներկայացվել է՝
1․ «2018-2021թթ Զարգացման ծրագրի» 2018թ․ հաշվետվությունը
2․ «2018թ ՏԱՊ հաշվետվությունը»
3․«2019թ ՏԱՊ-ը»
4․ 2019թ․ պետական բյուջեից նպատակային հատկացումներ ստանալու նպատակով սուբվենցիոն ծրագրերի հայտերը /7 ծրագիր/
ԶԾ, ԱԿ և ՏՏ բաժնի կողմից կազմվել և մշակվել է տուրիզմի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր/«Մայմեխ ճոպանուղու կառուցում» «Թագավորանիստ հնագիտական կենտրոն», «Հյուրանոցի կառուցում», «Սահադաշտի կառուցում», սուբվենցիոն ծրագրերի հայտերը, որոնք ներկայացվել են համապատասխան գերատեսչություններին։ 30․06․2019թ․ դրությամբ հաստատվել են Վանաձոր համայնքի հետևյալ սուբվենցիոն ծրագրերը․
Ծրագրի անվանումը Գումար Համայնքի ներդրում % Համայնքի ներդրում
1 Հայքի հրապարակի բարեկարգում և վերականգնում 245700.0 60 147420
2 Վանաձորի Կ. Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան ՀՈԱԿ ի հիմնանորոգում 91250.0 60 54750.0
3 Վանաձոր համայքի այգիների և պուրակների վերանորոգում 103073.0 60 61843.8
4 Վանաձոր համայնքի կարիքների համար 2 բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռք բերում 101000.0 50 50500.0
5 Վանաձոր համայնքի մարզադպրոցների վերանորոգում , մարզագույքի ձեռք բերում 99614.2 60 59768.52
6 Վանաձոր համայնքի գլխավոր փողոցների արտաքին լուսավորության փոխարինում արևային –ֆոտովոլտային կայաններով /չի ներկայացվել/ 111328.0 45 50097.6
7 Վանաձոր համայնքի երկրորդային փողոցների կապիտալ վերանորոգում 250000.0 45 112500.0
1.001.965.0 536.879.92

ԶԾ, ԱԿ և ՏՏ բաժնի հետևողական աշխատանքի նոր համագործակցություն է սկսվել «Եվրասիա բարեգործական հիմնադրամ» հկ-ի հետ, որի շրջանակներում նախատեսվում է թվով 15 հաշմանդամության կարգ ունեցող կանանց կար ու ձևի ուսուցում։ Համայնքապետարանը հանդիսանում է աջակցող կողմ։

ԶԾ, ԱԿ և ՏՏ բաժնի կողմից 2019թվականի ընթացքում մասնակցություն է ապահովվել մի շարք կարևոր դասընթացների, հանդիպում-քաննարկումների, ինչպիսիք են՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, GIZ Հայաստանի և Վանաձորի համայնքապետարանի կողմից «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում «Ես և շրջակա միջավայրը» դասընթացի կազմակերպման աշխատանքներին աջակցությունը,համայնքների միությունում Գերմանիայի դեսպանատան և Ճապոնիայի դեսպանատան կողմից հայտարարված ծրագրերի քննարկմումը,ՀՀ վարչապետի կողմից սուբվենցիոն ծրագրերի տրման կարգի քննակումը,«Վանաձոր համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման» խորհրդակցական մարմնի նիստին։ ԶԾ, ԱԿ և ՏՏ բաժինը մասնակցել է «Համահայկական հիմնադրամում» արևային պանելների տեղադրման հնարավորության քննարկմանը, «Նռենի» հկ հանդիպում-քննարկմանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի երկրամասի Ռեգեն շրջանի պատվիրակության հետ աղբահանության ոլորտի բարելավման խթանմանն ուղղված քննարկմանը։ : ԶԾ, ԱԿ և ՏՏ բաժինը մասնակցել է «ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության (ISSD ՀԿ) ներկաայցուցիչների հետ թափոնների կառավարման վերաբերյալ սեմինարների անցկացում հանրակրթական մի շարք դպրոցներում:Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում «Հայաստանի ինժեներական շաբաթին»։ Լավագույն համայնք մրցանակաբաշխության շրջանակներում «Տարվա նշանակալից առաջընթաց» անվանակարգում հաղթող է ճանաչվել Վանաձոր համայնքը:
Հանդիպում է կազմակերպվել Հայկական զարգացման ներդրումների կորպորացիայի, Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» ներկայացուցիչների հետ։ ՀՀ ԿԳՆ, էկոնոմիկայի նախարարության, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Վանաձորի համայնքապետարանի հետ համատեղ կամզակերպվել է «ՏՏ հանուն Վանաձոր համայնքի տնտեսական զարգացման» հեքըթոն։
«Վանաձորի օր»տոնակատարության շրջանակներում հյուրընկալվել է
 Եվրոմիության դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը
 ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը
 ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության պատվիրակությունը փոխդեսպանի գլխավորությամբ
 Ֆրանսիայի Բանյո քաղաքի պատվիրակությանը՝ Ժան Մարկ Բեսսոնի և Նատալի Պրադելի մասնակցությամբ
 ԱՄՆ Փասադենա քաղաքի պատվիրակությունը՝ Թալին Հինդոյան, Դավիթ Գևորգյան
 Գերմանիայի Դաշնության Ռեգեն երկրամասի պատվիրակությունը՝ Հերբերտ Ունաշի գլխավորությամբ
 Ռուսաստանի Դաշնության Պոդոլսկ քաղաքի պատվիրակությունը:
Արտաքին կապերի ոլորտում 2019թվականի ընթացքում կապ է պահպանվել Վանաձորի քույր և համագործակցող քաղաքների միջև։ Ապրիլին կազմակերպվել է Վանաձորի համայնքի ղեկավարի այցը Բաթումի/Աջարիայի հանրապետություն/, մասնակեցելու Բաթումոբայի միջոցառումներին։ Հունիսի 27-ից հուլիսի 1-ը կազմակերպվել է Վանաձորի պատվիրակության /քաղաքապետի գլխավորությամբ/ այցը Վիտեբսկի /Բելառուսի հանրապետություն/ քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին և հունիսի 27-հուլիսի 1-ը Լյուբլինի /Լեհաստանի Հանրապետություն/ 450 ամյակի նվիրված միջոցառումներին։ Հիմք և դրվել Չինաստանի Գույլինի քաղաքի հետ նոր համագործակցություն սկսելու ծրագրին։ Համայնքապետարանի և հատկապես ԶԾ, ԱԿ և ՏՏ բաժնի կողմից ինտենսիվ Աշխատանքներ են տարվում Վանաձոր-Եվրոպական քաղաք նոր համագործակցություններ սկսելու համար։ «Քաղաքների ցանց» ծրագրի շրջանակներում Բաթումի քաղաքում քննարկվել է Վանաձոր-Ռեգեն հետագա համագործակցության ուղիները, ընտրվել են էներգաարդյունավետւթյուն և մանկապարտեզներում նոր մեթոդների կիրառում։ Լյուդվիգսաֆեն քաղաքի առաջարկությամբ կվերականգնվի Վաաձոր-Լյուդվիգսաֆեն համագործակցությունը, որի արդյունքում արդեն մշակված քաղաքի աղտոտված տարածքների կադաստր ծրագիրը կվերհանվի և միջոցներ կձեռնարկվի առկա պոչամբարի հետ կապված ծրագիր իրականացնելու։

You May Also Like