Վանաձորում նախագահական ընտրությունների նախապատրաստման աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի: Վանաձորի քաղաքապետարանը հունվարի 9-ի դրությամբ կատարել է ՀՀ Ընտրական օրենսգրքով և ԿԸՀ որոշումներով ՏԻՄ մարմիններին վերապահված պարտավորությունները և նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքները՝ ըստ հաստատված ժամանակցույցի:
1. Վանաձորի քաղաքապետի 2012 թ. դեկտեմբերի 19-ի որոշմամբ նախագահի թեկնածուների համար առանձնացվել են նախընտրական քարոզչական պաստառների անվճար փակցման տեղեր ՝մինչև 6 քառ.մ. մակերեսով: Քաղաքի 58 ընտրատեղամասերին համապատասխան հատկացվել են 58 տեղեր (Որոշումը հասնելի է www.vanadzor.am կայքում ):
2. 2012 թ. դեկտեմբերի 25-ին Վանաձորի քաղաքապետարանը, Լիազոր մարմինների(Անձնագրային բաժիններ) և Ընտրատարածքային հանձնաժողովների հետ համատեղ,կազմավորել են ընտրական տեղամասերը:
3. Վանաձորի քաղաքապետի 2012 թ. դեկտեմբերի 26-ի որոշմամբ սահմանվել են տեղամասային 58 կենտրոններ: Բոլոր տեղամասային կենտրոնների համար պատվիրվել են ցուցանակներ, որոնք փակցված են և այս պահին տեսանելի են քաղաքացիների համար:
4. 2013 թվականի հունվարի 7-ին Վանաձորի քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ , տեղամասային կենտրոնները տնօրինող կազմակերպությունների ղեկավարները լիազոր մարմիններից ստացել և տեղամասային կենտրոններում փակցրել են ընտրողների նախնական ցուցակները:
5. Ներկայումս Վանաձորի քաղաքապետարանը ԸԸՀ-ների հետ միասին աշխատանքներ է տանում չջեռուցվող տեղամասային կենտրոններում ջեռուցում ապահովելու ուղղությամբ:
Այս պահին էլ Վանաձորի ընտրողները կարող են իրենց տեղամասային կենտրոններում ծանոթանալ ընտրացուցակների նախնական տարբերակների հետ: Վանաձորի քաղաքապետարանն ընտրողներին կոչ է անում հանդես բերել քաղաքացիական ակտիվություն և ընտրացուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում դիմել ՀՀՈ ԱՎՎ Անձնագրային բաժիններ կամ Վանաձորի քաղաքապետարան: Քաղաքացիներն ընտրացուցակների անճշտությունների հետ առնչվող հարցերով կարող են նաև զանգահարել ՝
Վանաձորի քաղաքապետարան- հեռ. 0322 4-67-80
Լիազոր մարմիներ (Անձնագրային բաժիններ) – հեռ. 0332 2- 30- 17, 5-05-78
Վանաձորի քաղաքապետարան