Համաձայն Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, ս/թ փետրվարի 20-ից մարտի 5-ը <<Հայաստան>> մարզապալատում անց է կացվում Վանաձոր քաղաքի ֆուտզալի գավաթի խաղարկություն: Մրցումներն անց են կացվում 2 փուլով՝ շրջանաձև:
Ենթախմբերում առաջին և երկրորդ տեղեր գրաված թիմերը դուրս են գալիս հաջորդ երկրորդ փուլ, խաչաձևման սկզբունքով կազմում են օլիմպիական համակարգի ցանց, որտեղ պարտվող թիմը դուրս է գալիս հետագա պայքարից:
Մասնակցում են 19 թիմեր, որոնք վիճակահանությամբ կազմել են 4 ենթախումբ:
Մրցումների մեկնարկը տրված է:
Ֆուտբոլասեր հասարակությանը հրավիրում ենք դիտելու խաղերը՝ սկիզբը ժամը 1100-1500: