Վանաձոր համայնքի ղեկավար Սամվել Դարբինյանի շնորհավորական ուղերձն Ընտանիքի օրվա առթիվ

Սիրելի՛ վանաձորցիներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորին Ընտանիքի միջազգային օրվա առթիվ: Ընտանիքը սիրո, հարգանքի, համերաշխության աղբյուր է, որի հիման վրա էլ ձևավորվում է յուրաքանչյուր քաղաքակիրթ հասարակություն: Այն բնության հրաշքներից է: Հայկական ընտանիքները բոլոր ժամանակներում հանդիսացել է մեր հասարակության այն կարևորագույն բջիջը, որը ստացել, կրել և սերնդեսերունդ փոխանցել է համամարդկային, ազգային և մշակութային արժեքներ: Ընատնիքի ամրությունից է կախված նաև երկրի ամրությունը: Հայ օջախում մեծացած և դաստիրակություն ստացած երեխաներն այսօր դառնում են մեր ազգային արժեքների կրողները և իրենց հետագա գործունեությամբ բարօրություն են բերում հայրենիքին: Այսօրվա կյանքի արագ տեմպի մեջ այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու ընտանիք և վերագնահատելու ընտանեկան արժեքները:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում բալորին առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն, բարեկեցություն և ցանկանում, որ սերն ու համերաշխությունը հարատև տիրեն բոլոր ընտանիքներում:

You May Also Like

Leave a Reply