ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ’ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ’ Ընտանիքի օրվա առթիվ։
Բոլոր ժամանակներում ընտանիքը եղել է և կմնա իրական բարձրագույն արժեք, որը հայրենիքի ու պետության հիմքն է։ Ընտանեկան ջերմության ու նվիրվածության ձգտում ենք բոլորս: Երբ մեզ հաջողվում է հասնել դրան, մենք ձեռք ենք բերում վստահություն, ոգեշնչում, կյանքի իմաստ։ Ընտանիքը միավորում է սերունդներին, սովորեցնում է պահպանել ավանդույթներն ու բարոյական արժեքները։ Սա է մեր հարատևման գրավականը։ Ուստի ամուր պահենք մեր ընտանիքները։
Շնորհավորում եմ և մաղթում եմ բոլորիս ընտանիքներին առողջություն, ընտանեկան երջանկություն, բարեկեցություն, և թող բոլոր ընտանիքներում տիրեն սերն ու հարգանքը, ջերմություն ու խաղաղությունը։

You May Also Like