Մայիսի քսաներեքին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը հերթագրված քաղաքացիների մեծ մասը քաղաքապետին դիմել են բնակարաններ ստանալու հարցով: Մի քաղաքացի դիմել է երեխային վիրահատության տանելու համար անհրաժեշտ գումարային խնդրանքով, որը տեղում լուծվել է:
Մյուս քաղաքացիների խնդիրները կապված են եղել շենքերի անբարեկարգ վիճակի`աղբամուղների ու տանիքների հետ: Քաղաքապետը համապատասխան բաժինների պետերին հանձնարարել է արագ ուսումնասիրել բնակիչների բողոքները և հանձնարարել շենքերի կառավարման մարմինների մասնակցությամբ վերացնել այն:
Ընդունելությանը մասնակցած մյուս քաղաքացիներին էլ ստացել են անհրաժեշտ խորհրդատվություն և ուղղորդվել համապատասխան կառույցներ ու գերատեսչություններ:
Վանաձորի քաղաքապետարան