Քաղաքացիների ընդունելություն

🔹Ապրիլի 30-ին Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը՝ համայնքի ղեկավար պաշտոնակատար Արկադի Փելեշյանի մոտ։
📌Հանդիպման ընթացքում ընդունելության մասնակիցները ներկայացրեցին իրենց խնդիրները, որոնք բնակարանային ապահովության, աշխատանքի տեղավորման, հողային և սեփականության իրավունքի առնչությամբ էին։
🔹Քաղաքացիների դիմումները քննարկվեցին ոլորտի պատասխանատու պաշտոնյաների հետ և տրվեցին լուծմանն ուղղված հանձնարարականներ։
❗ Քաղաքացիների ընդունելությունը համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից իրականացվում է երկու շաբաթը մեկ անգամ` չորեքշաբթի օրը, ժամը 11։00-ից:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարգին և պայմաններին կարելի է ծանոթանալ` այցելելով համայնքապետարանի կառավարման տեղակատվական համակարգի «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ» բաժին․
https://cmis.vanadzor.am/Pages/DocFlow/Default.aspx?nt=1

You May Also Like