Այսօր Վանաձորի համայնքապետարանում անցկացվեց քաղաքացիների ընդունելություն։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի մոտ ընդունելությանը մասնակցեց 28 քաղաքացի։ Բնակիչները հիմնականում դիմում են սոցիալական, առողջական, աշխատանքի, գույքային և այլ հարցերով։
Արկադի Փելեշյանը, լսելով քաղաքացիներին, մի շարք հանձնարարականներ տվեց՝ բարձրացված խնդիրներին շուտափույթ լուծում տալու համար։
Հիշեցնենք, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարող են մասնակցել այն քաղաքացիներիը, որոնք իրենց դիմումը, բողոքը, առաջարկությունը օրենքով սահմանված կարգով ներկայացրել են տեղական ինքնակառավարման մարմնին և դրա վերաբերյալ սահմանված ժամկետում պատասխան չեն ստացել, կամ գտնում են, որ ստացված պատասխանը հիմնավոված չէ, և այդ պատճառով իրենք ցանկանում են Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին անձամբ ներկայացնել վիճարկման առնչությամբ իրենց նկատառումները:
Քաղաքացիների ընդունելությունը համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից իրականացվում է երկու շաբաթը մեկ անգամ` չորեքշաբթի օրը, ժամը 11․00.-ից:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարգին և պայմաններին կարելի է ծանոթանալ , այցելելով համայնքապետարանի կառավարման տեղակատվական համակարգի «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ» բաժին․