Քաղաքացիների ընդունելություն

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին նախապես հերթագրվել էր 24 քաղաքացի: Ընդունելության եկած քաղաքացիները քաղաքապետին էին դիմում աշխատանքի տեղավորման, տանիքի և բակերի նորոգման, ինչպես նաև սեփականության հետ կապված վիճահարույց հարցերով: Երկու քաղաքացի Սամվել Դարբինյանին դիմեցին հողատարածքի սեփականաշնորհման իրավունքի հետ կապված խնդիրներով: Քաղաքացիների ընդունելությանը ներկա բաժինների պետերի կողմից տրվեցին համապատասխան պարզաբանումներ: Որոշ հարցերին օրենքով սահմանված կարգով տեղում տրվեցին լուծումներ:

Էդվարդ Արզումանյան

You May Also Like

Leave a Reply