Այսօր՝ հունիսի 11-ին, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելություն, որին մասնակցել են 20 քաղաքացիներ: Քաղաքապետին՝ բնակիչների ուղղած հարցերի մեծ մասը կապված են եղել բնակարան ստանալու հերթացուցակի կարգավիճակի, հետագայում բնակարան ստանալու հնարավորությունների, տանիքների նորոգման ու աշխատանքի տեղավորման հարցերով:
Ընդունելությանը մասնակցեցին նաև Մյասիկյան 12, 14 և 18 շենքերի բակերի մի խումբ երիտասարդներ՝ իրենց կողմից կանաչապատված ու գեղեցկացրած բակը ասֆալտապատելու խնդրանքով: Սամվել Դարբինյանը խոստացավ առաջիկայում անձամբ այցելել և հնարավորության սահմաններում լուծել երիտասարդների խնդրանքը:
Ընդունելությանը մասնակցած քաղաքացիներից երկու հոգի էլ քաղաքապետին դիմել են դեղորայքի գումարի խնդրանքով:
Մասնակցել են նաև քաղաքացիներ, որոնց խնդիրը կապված չի եղել քաղաքապետարանի և քաղաքապետի հետ: Սամվել Դարբինյանը նրանց ուղորդել է համապատասխան կառույցներ: