Մարտի 24-27-ը Մոսկվայում ընթացավ «Անատոլի Խառլամպիեվի հուշամրցաշար»-աշխահի գավաթի խաղարկությունը, որին Հայաստանը ներկայացավ հինգ մարզիկով: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, հայ սամբիստներից երեքն արժանացան պարգևների: Մարտական սամբոյի մրցապայքարում Սամվել Բադալյանը /68կգ/ և Մավրիկ Նասիբյանը/74կգ/ գերազանց անցակացնելով բոլոր գոտեմարտերը, պարտվեցին միայն եզրափակիչ պայքարում և արժանացան արծաթե մեդալի, իսկ մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում մեր համաքաղաքացի Տիգրան Կիրակոսյանը հերթական անգամ ապացուցելով իր բարձր կարգը, նվաճեց հաղթողի տիտղոսը:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը շնորհավորում է Տիգրան Կիրակոսյանին, մաղթում նորանոր հաղթանականեր ու նվաճումներ: