Ամեն տարի օգոստոսի առաջին կիրակի օրը Հայաստանում և ԱՊՀ տարածքի մի շարք երկրներում նշում են ՛՛Երկաթուղայինի օր՛՛ մասնագիտական տոնը: Վանաձորը ևս անմասն չմնաց տոնակական միջոցառումներից: Լոռու մարզպետարանի դահլիճում մի խումբ երկաթուղայիններ Լոռռւ մարզպետ Արթուր Նալբանդյանի և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի անունից պարգևատրվեցին շնորհավորագրերով և նվերներով: Լոռու մարզպետի անունից պատվոգրեր հանձնեց մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը , իսկ Վանաձորի քաղաքապետի անունից երկաթուղայիններին շնորհավորագրեր և նվերներ հանձնեց քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը, միաժամանակ ջերմ շնորհավորանքի խոսքեր փոխանցելով քաղաքապետի և աշխատակազմի անունից: Պարգևատրվեցին՝
Վանաձորի հենակետային կայարանի անվտանգության ծառայության պետ Արմեն Թորոսյանը
Վանաձորի ուղեմասի էներգո –մատակարարման ավագ էլեկտրոմեխանիկ Արտյոմ Մնացականյանը
Վանաձորի ուղեմասի վագոնային ավագ զննիչ- նորոգող Արծրուն Ալիխանյանը
Վանաձորի հենակետային կայարանի բեռներ ընդունող-հանձնող Կարեն Ոսկանյանը
Վանաձորի ուղեմասի կապի և ազդանշանների ավագ էլեկտրոմեխանիկ Էդվարդ Ռամազյանը
Վանաձորի ուղեմասի գծի վարորդ Ռուդիկ Անտոնյանը
՞՛Երաթուղայինների օր՛՛ տոնակատարությունը 117 տարվա պատմություն ունի: Ռուսաստանում երկաթուղայինի օրը հիմնադրվել է դեռևս 1896 թվականին և նվիրված է եղել ցար Նիկոլայ 1-ի ծննդյան տոնին՝ հունիսի 25-ին:Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տոնը մոռացվեց և միայն 1937 թվականից որոշվեց կրկին նշել երկաթուղայինի օրը՝ օգոստոսի առաջին կիրակին: Հայաստանի տարածքում առաջին երկաթուղին կառուցվել է 1895 թվականին , երբ Նիկոլայ 2-րդ ցարը հրաման ստորագրեց Թբիլիսի- Կարս երկաթուղու կառուցման մասին : 1899 թվականի փետրվարին, հաղթահարելով 180 կմ երկարությամբ նորակառույց երկաթգիծը, առաջին շոգեքարշը կանգ առավ Ալեքսանդրապոլում (Գյումրի): Այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ունի շուրջ 4300 աշխատող: