Հարգելի Տարոն Մարգարյան,
Երևանի ավագանու հարգարժան անդամներ,
Սիրելի երևանցիներ.
Համայն հայության հպարտության մայրաքաղաք Երևանը 2797 տարեկան է:
Տոնական տրամադրություններով են դիմավորում հազարամյակների մեր պատմության վկայությունը ոչ միային Երևանում ,այլ նաև Սփյուռքում, Հայաստանում, Արցախ աշխարհում: «Էրեբունի-Երևան » տոնակատարությունը մեր ազգային միասնության արտահայտման խորհրդանիշներից է , իսկ ամեն անգամ աշխարհին նորովի ներկայացող հայության մայրաքաղաք Երևանը՝ մեր ազգի հարատևության գրավականը:
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունը տոն է նաև վանաձորցիների համար: Միջոցառման դիպուկ և իմաստային խորությամբ կարգախոսը՝ ՛՛Իմ ջերմ ու բարի քաղաք՛՛, վաղուց արդեն բոլորիս ուղղորդող կարգախոսն է դարձել: Վստահ ենք , որ բազմաթիվ վանաձորցիներ են մասնակցում տոնակատարությանը, իրենց հպարտության ու ուրախության զգացումով հարստացնելով մեր սիրելի մայրաքաղաքին բնորոշ մարդկային ջերմությանն ու բարությանը:
Բոլոր վանաձորցիների անունից շնորհավորում ենք մայրաքաղաքի տարեդարձը, բարեկեցիկ և արժանապատիվ կյանք մաղթում նրա բնակիչներին:
Շնորհավոր տոնդ Երևան! Մեր ջերմ ու բարի մայրաքաղաք: Եվ այդ ջերմությունն ու բարությունը, որպես ներկայիս սերնդի հարստություն, փոխանցվելու է նոր սերնդին:
Վանաձորի Ավագանու անդամներ
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան