Քաղաքապետ Սամվել Դարբինյանը խորհրդակցություն է անցկացրել երթուղիներն սպասարկող կազմակերպությունների տնօրենների հետ

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դաբինյանն այսօր՝փետրվարի 11-ին, խորհրդակցություն է անցկացրել համայնքային երթուղիներն սպասարկող կազմակերպությունների տնօրենների հետ: Քաղաքապետ Սամվել Դարբինյանի կողմից հանձնարարվել է խիստ ուշադրություն դարձնել մեքենաների արտաքին և ներքին մաքրությանը, տեխնիկական վիճակին: Սպասարկող կառույցների տնօրեններից պահանջվել է երեկոյան ժամերին երթուղայինների կողմից սահմանել հերթապահություն: Երթուղայինների վարորդներին արգելել ծխել մեքենայի ղեկին: Անդրադառնալով վերջերս քաղաքացիներից մեկի կողմից բարձրացված այն ահազանգին, թե երթուղայիններից մեկի վարորդը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, Սամվել Դարբինյանը պահանջել է բացառել նման դեպքերը, իսկ նման դեպք գրանցվելու դեպքում պատժվելու է ինչպես ալկոհոլ օգտագործած արորդը, այնպես էլ տվյալ երթուղին սպասարկող կազմակերպության տնօրենը:
Գծատերերին տեղեկացվել է, որ ինչպես քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման, տրանսպորտը համակարգող բաժնի պետի, այնպես էլ համայնքի ղեկավարի անմիջական մասնակցությամբ իրականացվելու են անակնկալ շրջայց-ստուգայցեր:

P1410984

P1410986

You May Also Like

Leave a Reply