Աշխատանքային խորհրդակցություն Վանաձորի քաղաքապետարանում

Այսօր՝ հունվարի 18-ին, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը անցկացրեց քաղաքապետարանի բաժինների պետերի հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Խորհրդակցության ժամանակ համայնքի ղեկավարը կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանից պահանջեց խիստ ուշադրություն դարձնել համայնքում կատարվող սանիտարական ու կենցաղային աղբահանության որակին, աշխատանքներ իրականացնել չնախատեսված տարածքներում աղբ թափողների հայտնաբերման և նրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ինչպես նաև լուրջ ու ամենօրյա աշխատանք իրականացնել թափառող կենդանիների վնասազերծման ուղղությամբ: Հանձնարարվեց զբաղվել նոր աղբարկղերի տեղաղրմամբ, ինչպես նաև հների նորոգմամբ ու բարեկարգմամբ: Միևնույն ժամանակ լուրջ ուշադրություն դարձնել այգիներին ու պուրակներին: Համայնքի ղեկավարը կարևորեց նաև բնակչության դերը այգիների պահպանման գործում:
Համայնքի ղեկավարի տեղակալ Նորիկ Սարդարյանին հանձնարարվեց ուշադրության կենտրոնում պահել ձմեռային պաշտպանության համար կատարվող աշխատանքները:
Կրթության և մշակույթի, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի բաժինների պետերին հանձնարարվեց արդեն իսկ զբաղվել «Լոռվա Ձմեռ» ավանդական մարզատոնահանդեսի նախապատրաստական աշխատանքներով:
Վանաձորի վթարային շենքերի, կամուրջների ու առավել անբարեկարգ երկու փողոցների նորոգման խնդրով առաջարկվեց դիմել ՀՀ կառավարությանը:
Համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնի պետի տեղակալի կողմից զեկուցվեց, որ այսօրվանից մեկնարկում են Վանաձոր քաղաքի համատիրությունների 2015թ. հաշվետու, ընդհանուր ժողովները: Համայնքի ղեկավարը զեկուցողին հանձնարարեց իրազեկել բնակչությանը իրենց իրավունքների մասին:

You May Also Like

Leave a Reply