Աշխատանքային խորհրդակցություն 16,05,2016

Վանաձորի քաղաքապետարանում այսօր կայացել է աշխատակազմի բաժինների պետերի հերթական խորհրդակցությունը, որն անց է կացրել համայնքի ղեկավար Սամվել Դարբինյանը:

Համայնքի ղեկավարը կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանին հանձնարարել է խիստ ուշադրության կենտրոնում պահել կենցաղայի և սանիտարական աղբահանության որակը, ինչպես նաև աղբամուղերը դատարկել սահմանված գրաֆիկիով, բացառելով ուշացումները: Բաժնի պետին հանձնարարվել է նաև արագացնել համայնքային ճանապարհների վրա իրականացվող փոսային նորոգումները, սահմանված կարգով տեղադրել ճանապարհային զգուշացնող համապատասխան նշաններ: Խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարի կողմից խիստ հանձնարարական է տրվել այգիների վարձակալներին՝ այգիները մինչև մայիսի 20-ը ամբողջությամբ մաքրելու և բարեկարգելու ուղղությամբ, հակառակ դեպքում կկիրառվեն տուգանային սանկցիաներ:

Խորհրդակցության ընթացքում խոսվել է նաև համայնքի առաջ ծառացած խնդիրների, մասնավորապես՝ սեփական եկամուտների հավաքագրման, բյուջեում առկա դեֆիցիտի ու մի շարք այլ խնդիրների մասին: Առաջարկվել է մեկ անգամ ևս քայլեր ձեռնարկել խնդիրը հնարավորինս կարգավորելու ուղղությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք այլ հարցեր, տրվել հանձնարարականներ:

You May Also Like

Leave a Reply