Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2016 թվականի N 9-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՒԼԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահի գրությունը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուսանողական 14 հասցեում գտնվող շենքը օգտագործվում է Վանաձորի համայնքապետարանի կողմից որպես համայնքի բնակիչների համար հանրակացարան, ղեկավարվելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով
Վանաձոր համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությանը (գրանցման հասցեն` ք.Երևան, Ե.Կողբացի 69, ՀՎՀՀ՝ 00010672) ազատել 2016 թվականի 214870 (երկու հարյուր տասնչորս հազար ութ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ գույքահարկի գծով հարկային պարտավորությունից իր հաշվեկշռում գտնվող Ուսանողական 14 հասցեի շենք-շինության մասով:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ գույքահարկի հաշվառման բազայում «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության հարկային պարտավորությունների մասով կատարել վերահաշվարկ:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Ս.Աղաբեկյան
Ս.Ղամբարյան
Ա.Գրիգորյան
Կ.Պառավյան
Ա.Հարությունյան
Գ.Շահինյան
Հ.Մովսիսյան
Վ.Դավիթավյան
Դ.Սիմոնյան
Ա.Օհանյան
Վ.Դոխոյան
Ա.Մատինյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ